Վթարային աշխատանքներով պայմանավորված մարտի 18-ին կդադարեցվի ջրամատակարարումը

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում մարտի 18/19 - ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 18-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 19-ը ժամը 10:00-ը կդադարեցվի Արագածոտնի մարզի գ. ՈՒջան, գ. Ոսկեհատ, գ. Շամիրամ, գ. Նոր Եդեսիա, գ. Կոշ, գ. Արագածոտն, գ. Դպրեվանքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: