Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

18 մար 2024 18:15

Փաշինյանը նույն վերաբերմունքն ունի կրթության օջախների նկատմամբ, ինչ քաղաքակիրթ աշխարհում՝ կազինոների նկատմամբ

Փաշինյանը նույն վերաբերմունքն ունի կրթության օջախների նկատմամբ, ինչ քաղաքակիրթ աշխարհում՝ կազինոների նկատմամբ«Հայ ազգային կոնգրես» կուսակցությա փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հայտարարել է. «Ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի»։

Փաստորեն, Փաշինյանը նույն վերաբերմունքն ունի կրթության օջախների նկատմամբ, ինչ քաղաքակիրթ աշխարհում որդեգրում են կազինոների նկատմամբ:

Դա պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի: Լինելով թերուս եւ կիսագրագետ, նա դասակարգային ատելություն ունի գրագիտության եւ կրթության նկատմամբ:

Ակադեմիական քաղաքդ սարքում ես` սարքի, բայց ի՞նչու ես արգելում որեւէ ԲՈւՀ այդ քաղաքից դուրս, կարծես գործ ունես մեկուսացվելուն ենթակա մի ժանտախտի հետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր