Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

20 մար 2024 08:56

Փաշինյանը վախեցնելով նոր զիջումների է պատրաստում քաղաքացիներին․«Ժողովուրդ»

Փաշինյանը վախեցնելով նոր զիջումների է պատրաստում քաղաքացիներին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ վերջին այցն իրականում մեկ նպատակ է հետապնդել՝ վախեցնել մարզի բնակիչներին ու պատերազմի սպառնալիքի ներքո նոր զիջումների պատրաստել քաղաքացիներին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը՝ Փաշինյանի՝ Տավուշ այցից հետո, մարզում խուճապային տրամադրություններ են առաջացել: Բանն այն է, որ Փաշինյանը քաղաքացիներին վախեցրել է՝ եթե Ադրբեջանի պահանջած գյուղերը չտանք, ապա Ադրբեջանը Ոսկեպարի կողմից է հարձակվելու Հայաստանի վրա, Թուրքիան՝ Արմավիրի: Ասել է նաեւ, թե մեր բանակը ունակ չէ պայքարելու թուրքական բանակի դեմ, այսինքն՝ Փաշինյանի ասածն այն է, որ պետք է կատարենք թշնամու բոլոր ցանկությունները, որպեսզի պատերազմ չլինի: Իսկ թե դրա արդյունքում հայրենիքի մնացորդից էլ ինչ կմնա, պարզ չէ: Ահա այս հայտարարությունները լուրջ անհանգստություններ են առաջացրել տեղացիների մոտ:

Այսինքն՝ ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը ծրագրված գնացել է Տավուշ, որպեսզի կոտրի ու թեւաթափ անի քաղաքացիներին, ու այնպիսի հայտարարություններ է արել, որ նրանք նոր պատերազմի սպառնալիքի ներքո համաձայնեն նոր զիջումներին, ու բողոքի ալիք չբարձրանա: Ողջ նպատակն այն է, որ մարդիկ չբողոքեն, հանրահավաքներ չանեն, եւ իր իշխանությունը չերերա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր