Օգոստոսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, մենք պատրաստ ենք սպասել       Ալիևը լավ հասկանում է, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված․ Ոսկանյանը՝ ՏԱՍՍ-ի հրապարակման մասին    

20 մար 2024 11:04

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 4 վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 4 վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր էՄարտի 20-ին, ժամը 06:58-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Ս․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին․ վարորդը և ուղևորներ՝ Ա․ Ս․-ն (ծնված 1997 թ.), Ա․ Գ․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1965 թ.) և Վ․ Ն․-ն (ծնված 1955 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և 3 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ե. Կարապետյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր