Տեսանյութ. Եթե Տավուշի գյուղերը հանձնեց, ադրբեջանցիները բնակիչներ չեն բերի, ՀՀ-ի մարմնի մեջ մտնելու են թուրքական ռազմաբազաները

Հիշում եք, որ սա հայտարարում էր, թե Արցախը վաղուց էր հանձնված թուրքերին եւ վկայակոչում էր 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքը: Եվ հայտարարում էր, թե Սյունիքից այն կողմ ընկած հատվածը արձանագրված է որպես Ադրբեջանի տարածք: Բա հիմա, որ Տավուշի գյուղերն ուզում ես հանձնել, վարչատարածքային բաժանման մասին օրենքով դա ո՞ւմ է պատկանում»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ հավելելով․ « Այդ գյուղերը այդ օրենքով ընդգրկված են Ադրբեջանի՞ կազմում: Իհարկե՝ ոչ: Դրանք ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում: Այդ գյուղերը հանձնվելուց հետո հարակից գյուղերը ևս դատարկվելու են: Ադրբեջանցիները այնտեղ քաղաքացիական բնակիչների չեն բերելու: Նրանք այդ գյուղերը վերածելու են կոնկրետ ռազմաբազաների: Այսինքն, Հայաստանի մարմնի մեջ մտնելու է թուրքական ռազմաբազա։ Ու Ադրբեջանը հսկելու և ղեկավարելու է ամբողջ տարածաշրջանը»,-ասաց նա։
«Փաշինյանը գնացել ու գյուղացիներին վախեցնում է, թե եթե այսօր-վաղը այդ գյուղերը չհանձնի, ապա մեկ շաբաթից պատերազմ է լինելու: Իսկ մարդկանց կոնկրետ հարցին, թե արդյո՞ք երաշխավորված է, որ հանձնելուց հետո պատերազմ չի լինի, երկրի ղեկավար կոչվածը պատասխանում է՝ հույս ունենանք, որ չի լինի»,- ասաց Թաթուլ Պետրոսյանը: