Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

20 մար 2024 13:44

Էնպես չէ, որ ՀՀ-ն Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում առաջատարներից է,ՀՀ-ի հարցը չի քննարկվում, Ադրբեջանն ավելի կարեւոր է իրենց համար, քան Հայաստանը

Էնպես չէ, որ ՀՀ-ն Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում առաջատարներից է,ՀՀ-ի հարցը չի քննարկվում, Ադրբեջանն ավելի կարեւոր է իրենց համար, քան ՀայաստանըԹուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է, առաջին տեղում հարաբերություններն են ԱՄՆ-ի հետ։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ մարտի 20-ին ասել է թուրք քաղաքագետ Մուսթաֆա Այդընը։


Նա նշել է, որ երկրորդ տեղում Թուրքիայի գործողություններն են Իրաքում եւ Սիրիայում, երրորդում՝ հարաբերությունները Հունաստանի հետ, չորրորդում՝ Ուկրաինան եւ Սեւ ծովը։


«Ոչ ոք պաշտոնապես, հրապարակայնորեն Թուրքիայում Հայաստանը չի քննարկում։ Դա տարբերվում է նրանից, ինչ կար 10-15 տարի առաջ։ Թուրքիայում նման դիսկուրս չկա։ Շատերն այդ հարցը դիտարկում են միայն Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունում։ Շատերը ելնում են նրանից, թե ինչպես է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրեջանի միջեւ, եւ ստորագրվելու է արդյոք։


Թուրքիայի համար կարեւոր է ռազմավարական կապն Ադրբեջանի հետ, դա անկյունաքարերից մեկն է Անկարայի համար, որպեսզի Թուրքիան վերածվի էներգետիկ հաբի։ Աշխարհագրական առումով Ադրբեջանը ավելի կարեւոր է Թուրքիայի համար, քան Հայաստանը»,- ընդգծել է փորձագետը։


Մուսթաֆա Այդընը նշել է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման կարեւորությունը, այլ ոչ միայն Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր