Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»          Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին       «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ    

21 մար 2024 11:21

Փաշինյանի հայտարարություններն արդեն իսկ ակնարկներ չեն, այլ ահազանգ. շուտով, հայերն իրենք կխնդրեն օգնել իրենց ազատվելու ծախու արևմտականներից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն արդեն իսկ ակնարկներ չեն, այլ ահազանգ,-գրում է tsargrad.tv-ն:

Հայաստանը` հարձակվելով ՀԱՊԿ-ի վրա իրականում իրեն և իր իշխանություններին ներկայացնում է որպես արևմտամետ։ Երևանը` դատելով Փաշինյանի հայտարարություններից, Ռուսաստանի բարենպաստ վերաբերմունքն ընկալում է որպես թուլություն. բայց իզուր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երկրի` ՀԱՊԿ-ից դուրս գալու պատրաստակամության մասին։

Նրա խոսքով այդ տարբերակը կիրականացվի, եթե կազմակերպության անդամները չկատարեն իրենց պարտավորությունները և չճանաչեն իրենց պատասխանատվության ոլորտը։ Հատկանշական է այն, որ դեռ անցյալ տարվա նոյեմբերին հայկական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը չի նշանակում, որ նա հող է նախապատրաստում դաշինքից դուրս գալու համար։

Իսկ հիմա՝ բացահայտ շանտաժ։ Մարտի 12-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներին` տեղական սահմանապահներով փոխարինելու Հայաստանի մտադրությունը։

Նրա խոսքով` Հայաստանը պաշտոնապես ծանուցել է Մոսկվային 2024 թվականի օգոստոսի 1-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ինքնուրույն սահմանային հսկողություն իրականացնելու մտադրության մասին։ Միջազգային լրագրող, tsargrad.tv-ի դիտորդ Սերգեյ Լատիշևը խոսել է ստեղծված իրավիճակի մասին։

Նրա խոսքով` հայ-սորոսյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու սպառնալիքները պարզապես ծիծաղելի և նույնիսկ անհնար կլինեին, եթե Մոսկվան վաղուց հասկացներ նախկին խորհրդային հանրապետություններին, որ մտադիր չէ նման բաներ հանդուրժել իր հետ և կարող է նրանց հետ խոսել սպառնալիքների լեզվով, ուժի դիրքերից։

«Եթե ուզում եք դուրս գալ ՀԱՊԿ-ից, որովհետև Ռուսաստանը, ասում եք «չպաշտպանեց» հենց Երևանի կողմից չճանաչված Ղարաբաղն իր անհասկանալի սահմաններով` դուրս եկեք ԵԱՏՄ-ից, Մաքսային միությունից: Տեսնենք, թե ինչպես են Բայդենն ու Մակրոնը ձեզ կերակրելու, քանի օր կամ շաբաթ կտևի նրանց օգնությունը։ Սակայն, քանի որ Մոսկվան դեռ այս ձևով չի խոսում Երևանի հետ, այնտեղ այդպես են վարվում։ Երևի ժամանակն է փոխել տոնայնությունը»,- ընդգծել է նա։

Սակայն քաղաքական գործընթացներում ամեն ինչ այդքան պարզ չի լինում։ Ինչպես նշել է Լատիշևը, եթե խոսքը միայն Հայաստանի մասին լինի` «նրան պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից, որտեղ նրանից օգուտը զրոյական է»։

«Այնուհետև այնտեղից դուրս բերել զորքերը և սահմանապահներին, որոնք ինչ-ինչ պատճառներով հսկում են երկրի սահմաններն ու ռազմավարական օբյեկտները, ինչը բացարձակապես չի գնահատվում, ընդ որում Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում կոլեկտիվ Արևմուտքի և նրա վասալների հետ։ Եթե Երևանը խելագարվել է, կամ Հայաստանի իշխանություններն այնքան անտարբեր են Հայաստանի շահերի նկատմամբ, որ ցանկանում են դուրս գալ ՀԱՊԿ-ից` առանց որի Երևանն ակնթարթորեն կկորցնի նախ Սյունիքը, իսկ հետո շատ ավելին, բարի եղեք, ավելի լավ է գործ չունենալ խենթ մարդկանց հետ»,- կտրականապես ասել է նա։

Սակայն կարևոր է հասկանալ, որ Հայաստանի հետ կապված իրավիճակը, եթե հանրապետությունն ամբողջությամբ ընկնի Արևմուտքի տակ, կարող է խնդիր առաջացնել Ռուսաստանի համար։

«Խնդիրն այն է, սակայն, որ Արևմուտքը, կլանելով Հայաստանը, ավելի ճիշտ, այն, ինչ կմնա նրանից ադրբեջանա-թուրքական խնջույքից հետո, գրավված հայկական տարածքը կդարձնի Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմ վարելու հենակետ։ Այն է` մեր մեծ հայկական սփյուռքի միջոցով դիվերսիոն աշխատանք ռուսական շահերի դեմ հարևան երկրներում, որոնք կդառնան արևմտյան ցանկությունների հաջորդ օբյեկտները։ Եվ մենք կստանանք ճիշտ նույն իրավիճակը, միայն թե ավելի մոտ մեր սահմաններին։ Ուստի լավագույն տարբերակը ոչ թե զորքերը դուրս բերելն է, այլ Ռուսաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և աղաղակող մեղքեր գտնելու համար` Երևանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելը։ Եվ հետո, շուտով, հայերն իրենք կխնդրեն մեր զինվորականներին օգնել իրենց ազատվելու ծախու արևմտականներից»,- ընդգծել է tsargrad.tv-ի դիտորդը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր