Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»       Սկանդալային նախագծի շուրջ նոր կրքեր են բորբոքվում, ԳՇ դեմ է․ «Հրապարակ»    

22 մար 2024 09:01

Երևանում արցախցիների առաջին ցույցից արցախցիները դժգոհ էին․ «Իրավունք»

Երևանում արցախցիների առաջին ցույցից արցախցիները դժգոհ էին«Իրավունք» թերթը գրում է. «Ազատության հրապարակում կայացավ արցախցիների առաջին հանրահավաքը Արցախի հանձնումից հետո: Հանրահավաքի բովանդակությունը սոցիալական էր, պահանջը` այն, որ վերանայվի ՀՀ կառավարության կողմից քննարկվող` Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը:

Ըստ արցախցիների` այն չի արտացոլում իրենց հավաքական շահերն ու նպատակները: Հենց այս բովանդակությունից էլ մի շարք արցախցիներ վրդովված էին, հենց հանրահավաքին եկածներից շատերը պնդում էին, որ ապարդյուն է շարունակել ՀՀ կառավարության հետ երկխոսությունը, իսկ պահանջները փաթեթավորել «ապաքաղաքական» անվան տակ:

Իսկ թե ինչով էր պայմանավորված, որ հրապարակում բոլորովին էլ քիչ չէին, «Իրավունքի» հետ մասնավոր զրույցներում շատերն անկեղծացան, որ ավելի շատ եկել էին` միմյանց տեսնելու, քան թե հարթակում ելույթ ունեցողներին լսելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր