Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

25 մար 2024 09:08

Պլանային աշխատանքներով պայմանավորված մարտի 25-ին և 26-ին կդադարեցվեն որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներով պայմանավորված մարտի 25-ին և 26-ին կդադարեցվեն որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 5-րդ փողոցի, Թամանցիների, Սասունցիների, Բարեկամության, Գայի, Ամիրյան, Աբեղյան, Չուխաջյան, Հաղթանակի, Խուդյակովի փողոցների, Երևանյան խճուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 26-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի համայնքի Վաղաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր