ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

25 մար 2024 13:52

Ինչո՞ւ են ռուսները կարծում, որ այս ահաբեկչության հետևում կանգնած են Կիևը և Վաշինգտոնը. իսկ եթե ապացուցվի՞ , ապա մեծ պատերազմի պատճառը դառնում է Մոսկվան

Ինչո՞ւ են ռուսները կարծում, որ այս ահաբեկչության հետևում կանգնած են Կիևը և Վաշինգտոնը. իսկ եթե ապացուցվի՞ , ապա մեծ պատերազմի պատճառը դառնում է Մոսկվան
Հիշեցնենք, որ այս տերմինը միջազգային իրավունքում գործածվում է 19-րդ դարի վերջերից, նշանակում է պատերազմ հայտարարելու անմիջական ձևական առիթ: Օրինակ, Առաջին համաշխարային պատերազմի համար «Կազուս բելլի» էր ավստրիական թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ Ընդհանուր առմամբ, սա մի իրադարձություն է, որը որևէ պետության կողմից պաշտոնապես հայտարարվում է՝ որպես պատերազմ սկսելու պատճառ։

Հասկանալի է, որ Ռուսաստանն արդեն գտնվում է պատերազմի մեջ Ուկրաինայի հետ: Սակայն ամեն մի պատերազմ ունի իր խաղի կանոնները: Հասկանալի է, որ այդ խաղի կանոնները կարող են փոփոխվել՝ կախված հանգամանքներից:

Օրինակ, Արևմուտքը զորք չի ուղարկում Ուկրաինա Ռուսաստանի դեմ պատերազմը թեժացնելու համար, քանի որ այն կարող է վերածվել Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության: Իսկ այդ դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այն չի վերածվի, իր հերթին, միջուկային պատերազմի:

Եվ այսպես. ինչո՞ւ են ռուսները կարծում, որ այս ահաբեկչության հետևում կանգնած են ուկրաինացիներն ու ամերիկացիները:

Իրենք բերում են մի շարք փաստարկներ:

Փաստարկ առաջին, որը հնչեցրեց քաղաքական վերլուծաբան Մարիա Սերգեևան

ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն», ԻԳԻԼ) մասնակցության առաջին վարկածն առաջարկել է Խրիստո Գրոզևը, ով հայտնի է որպես ամերիկյան ԿՀՎ աշխատակից, նրանց խոսափողը, սա գիտեն բոլորը։ Նրան նույնիսկ թույլ չտվեցին մուտք գործել Մեծ Բրիտանիա՝ BAFTA մրցանակաբաշխության համար, բառացիորեն՝ «ազգային անվտանգությանը սպառնացող» ձևակերպմամբ, քանի որ նրա ով լինելը հայտնի էր բոլորին:

Գրոզևի մեկնաբանությունը «Դոժդի» եթերում հայտնվեց 21:53-ին։ Իսկ ժամը 00:24-ին նույն «Դոժդ» հեռուստաալիքը իբր վերբեռնել է ԴԱԻՇ-ի պաշտոնական հայտարարության սքրինշոթը, որ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցնում։

Սակայն, այդ վարկածի բավականին արագ հերքումից հետո լուրը չի ջնջվում, միայն թարմացնում են, որ դրանք կեղծ են, որպեսզի վերահրապարակումները շարունակեն շրջանառվել (Telegram-ի ցանկացած առաջատար ալիք գիտի, որ ռեփոստերը մնում են անփոփոխ՝ սկզբնական գրառման մեջ փոփոխություններ կատարելուց հետո)։

Ըստ ռուս քաղաքագետի, սույն փաստը վկայում է հենց այն մասին, որ ամերիկացիները կանխամտածված են տարածել այս վարկածը, որպեսզի հեռացնեն հնարավոր կասկածներն ուկրաինացիներից: Ի դեպ, ի հաստատում դրա, նշենք, որ, օրինակ, Մակրոնի ցավակցության մեջ հատուկ նշված էր, թե ԴԱԻՇ-ն էր կանգնած դրա հետևում:

Փաստարկ երկրորդ, ըստ քաղաքագետ Ալեքսեյ Անտոնովի

ԴԱԻՇ-ը, որպես քաղաքական երևույթ, այլևս գոյություն չունի միջազգային ասպարեզում: Նրա անունը օգտագործում են տարբեր միջազգային խաղացողներ, որպեսզի հարվածեն այնպիսի զենքով, որն արգելված է միջազգային հարաբերություններում: Վերջին ահաբեկչական ակտերը Իրանում, դրա վկայությունն են: Ըստ նրա, այս հանցագործության սցենարիստները մեկ այլ բան էլ չէին հաշվարկել: Կատարողների բնութագրերը: Նրանք ոչ այնքան նման էին ֆանատիկոս- ահաբեկիչների, որքան՝ վարձկանների:

Ակնհայտ է, նշում է քաղաքագետը, որ այս ամենի հետևում կանգնած էին ամերիկացիներն ու ուկրաինացիները:

Փաստարկ երրորդ. այդ մասին նշում են գրեթե բոլորը

Ընդամենը երկու շաբաթ առաջ, Ռուսաստանում ամերիկյան դեսպանատունն զգուշացնում էր իր քաղաքացիներին, որպեսզի նրանք չայցելեն զվարճանքի կենտրոններ, քանի որ առկա է ահաբեկչության վտանգ: Ավելին, ըստ ամերիկյան ոչ պաշտոնական աղբյուրների, նրանք այդ մասին զգուշացրել էին ռուսական կողմին: Նախ, դա պաշտոնապես չեն հաստատում ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ ռուսները, և բացի այդ, նման նախազգուշացումը ոչինչ չի նշանակում: Նույն կենտրոնը կարող է կազմակերպել, իսկ դրանից առաջ ցինիկաբար նախազգուշացնել:

Փաստարկ չորրորդ, նշում են բոլորը

ԴԱԻՇ-ի դեմ պայքարում էին բոլորը. և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը: Իսկ այս օրերին Պաղեստինում կատարվող ողբերգության համար, ողջ մահմեդական աշխարը զայրացած է հատկապես Իսրաելի և Արևմուտքի պահվածքից, բայց ոչ Ռուսաստանից, որ այսօրվա պաղեստինյան կոնֆլիկտում ավելի շատ արաբների կողմն է, քան Իսրայելի:

Այս հարցում նույնպես արևմտյան վարկածը կաղում է:

Ինչո՞ւ հենց հիմա որոշեց հարվածել Արևմուտքը Ռուսաստանին այս ձևով. ռուսների վարկածը

Ըստ ռուս քաղաքագետների, ուկրաինական ճակատում տիրում է խուճապ, ուկրաինացիները պարտվում են, իսկ ամերիկյան Կոնգրեսը հրաժարվում է մեծ օգնություն տրամադրել Զելենսկուն: Արդյունքում՝ Արևմուտքում առաջ են եկել Մոսկվային շանտաժի ենթարկելու մեխանիզմները: Օրինակ, Մակրոնի առաջարկը՝ զորք ուղարկել Ուկրաինա, ինչը կնշանակեր ՆԱՏՕ-ն ներքաշել պատերազմի մեջ:

Արևմուտքում կարծում են, թե Մոսկվան ուզում է գրավել Օդեսան և կտրել Ուկրաինան ծովից: Բացի այդ, Մոսկվան ցանկանում է գրավել Ուկրաինայի ողջ ռուսալեզու մասը: Հենց այդ մտավախությունից էլ Մակրոնը փորձում է, այսպես կոչված, «օվերտոնի պատուհան» բացել՝ նախազգուշացնելով Պուտինին: Սակայն այդ «պատուհանից» առաջինը վախեցան հենց եվրոպական վերնախավի ներկայացուցիչները՝ Գերմանիայի կանցլերի գլխավորությամբ: Իսկ մեծ պատերազմի վտանգը պարզապես խուճապի մեջ է գցում ոչ միայն Եվրոպայի վերնախավին, այլև շարքային քաղաքացիներին:

Ահա թե ինչու, ամերիկացիները կարող էին իրենց «ավանդական» զենքը կիրառել, որը ժամանակին գործածել էին նույն Մոսկվայի դեմ, օրինակ Աֆղանստանում:

Ինչպե՞ս կարձագանքի պաշտոնական Մոսկվան

Մոսկվայում գրեթե գիտեն, թե ովքեր են կանգնած այս ահաբեկչության հետևում: Սակայն, մեկ բան է իմանալ դրա մասին, մեկ այլ բան է՝ հաստատել դա: Եթե պաշտոնապես Մոսկվան դա հաստատի, ապա պիտի կտրուկ գործողությունների դիմի հենց կազմակերպիչների դեմ: Բայց դա կարող է հանգեցնել մեծ պատերազմի:

Եթե այդ քայլին չդիմի, ապա ցույց կտա իր թուլությունը: Հենց այսպիսի երկընտրանքի էլ պատրաստվել են Արևմուտքում: Եթե Մոսկվան կոշտ քայլի չի դիմում, ապա նա ցույց է տալիս իր թուլությունը: Իսկ եթե գնում է այդ քայլին, ապա մեծ պատերազմի պատճառը դառնում է Մոսկվան:

Եթե նույնիսկ Պուտինը հայտարարի, որ այս դեպքերի հետևում կանգնած է միայն Կիևը, միևնույն է, ոչ ոք այդ վարկածին չի հավատա: Ահա թե ինչու այս քայլով Արևմուտքը Պուտինին դրել է դժվարին ընտրության առջև, որպեսզի կոմպենսացնի իր պարտությունը ուկրաինական ճակատում:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր