Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

27 մար 2024 12:35

Արտակարգ դեպք՝ Կոտայքում. 2.5-ամյա երեխան ընկել է եռման ջրով տարայի մեջ.վիճակը ծայրահեղ ծանր է

Արտակարգ դեպք՝ Կոտայքում. 2.5-ամյա երեխան ընկել է եռման ջրով տարայի մեջ.վիճակը ծայրահեղ ծանր էՄարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից» և հայտնել են, որ Բյուրեղավան քաղաքի շենքերից մեկի բնակարանից եռացրած ջրի մեջ ընկնելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած ջրով, մեջքի, կրծքավանդակի, զույգ վերին և զույգ ստորին վերջույթների շրջանում ,1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի, 55 տոկոս մարմնի մակերես, ծանր աստիճանի այրվածքային շոկ» ախտորոշմամբ Բյուրեղավանի շտապօգնության խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երեխա։ Գրել է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 2.5-ամյա Աննա Գ.-ն է, ով նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում իրենց տանը եռման ջրով լցված՝ լոգանքի համար նախատեսված տարայի մեջ է ընկել։

Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր