Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին          Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով       Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին    

27 մար 2024 15:07

Ղարաբաղի տարածքը, որտեղ ՀՀ-ն 2020-ից հետո հսկայական զինամթերք է ներմուծել, դարձել է ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում «ամենառազմականացված գոտիներից մեկը

Ղարաբաղի տարածքը, որտեղ ՀՀ-ն 2020-ից հետո հսկայական զինամթերք է ներմուծել, դարձել են ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում «ամենառազմականացված գոտիներից մեկըՆոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո Հայաստանը 2020-ից հետո արտադրված զենք է ներմուծել Ղարաբաղ, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Բաքուն նշել է, թե «հակաահաբեկչական գործողությունից հետո», [Ադրբեջանն այսպես է բնորոշում սեպտեմբերին Արցախի դեմ ագրեսիան, որի հետևանքով ավելի քան 100 հազար արցախցիներ լքեցին իրենց տները], Ղարաբաղի տարածքում հայտնաբերված սպառազինության և ծանր զինտեխնիկայի թիվը խոսում է այն մասին, որ այդ տարածքները դարձել են ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում «ամենառազմականացված գոտիներից մեկը»։

«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմն իր զորքերը Ադրբեջանի տարածքից ամբողջությամբ դուրս բերելու փոխարեն, ապօրինի կերպով զինամթերք է ներմուծել Ղարաբաղի տարածաշրջան, այդ թվում՝ 2020 թվականից հետո արտադրված ականներ», – ասված է հայտարարությունում։

Բաքուն հայկական կողմին նաև մեղադրել է շփման գծի երկայնքով մինչև 480 կիլոմետր ձգվող նոր ականապատ տարածքներ, ավելի քան 500 մարտական դիրքեր և ամրացված կրակակետեր, ինչպես նաև կենտրոնացված ռազմական ուժեր ստեղծելու համար, որոնք «կարող են հարձակողական գործողություններ իրականացնել»:

Հայկական կողմը դեռևս չի արձագանքել Բաքվի նոր մեղադրանքներին։ Պաշտոնական Երևանը, սակայն, բազմիցս է հայտարարել, որ 2021 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չի ունեցել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր