Անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրենի՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին որոշումը          «Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին       ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մոտ մեկ ամսով հետաձգել Չինաստան այցը    

27 մար 2024 17:45

Տավուշում էլ ունենք հողեր, որոնք, ըստ քարտեզների, պետք է վերադարձվեն մեզ. Գնել Սանոսյան

Տավուշում էլ ունենք հողեր, որոնք, ըստ քարտեզների, պետք է վերադարձվեն մեզ. Գնել ՍանոսյանՏավուշում էլ ունենք հողեր, որոնք, ըստ քարտեզների, պետք է վերադարձվեն մեզ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Չորս գյուղերի վերադարձման վերաբերյալ որոշում, ըստ Սանոսյանի, դեռ չկա։

«Խոսքը երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի մասին է, իսկ աշխատանքը միտված է, որ երկու երկրների միջև տեղի ունենա սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Դա դինամիկա ունի։ Այսինքն՝ որոշակի պարբերականությամբ հանդիպումներ կան, ինչ-որ բաներ են պայմանավորվում, կողմերը վերադառնում են իրենց մոտ․․․ և այլն»,- ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ կա որոշում՝ սահմանազատման-սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից։ Հարցին՝ ինչու հենց Տավուշից են սկսում այդ հատվածից՝ Սանոսյանը հոդաբաշխ պարզաբանում չտվեց, նշեց՝ ինչ-որ տեղից պետք է սկսել։ Հարցին՝ արդյո՞ք այդ գյուղերի տարածքում գտնվող գազատարը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ գյուղերը հանձնելու դեպքում, Սանոսյանը պատասխանեց՝ նշելով, որ սահմանազատման-սահմանագծման ընթացում կարող են մի շարք ենթակառուցվածքների հետ կապված հարցեր առաջանալ, կարող է պարզվի՝ չկան, կբարձրացվեն խնդիրներ՝ կլուծվեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր