ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

28 մար 2024 14:06

Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը

Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սըՌուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից Ադրբեջանին 4 գյուղերի ծրագրված հանձնման շուրջ քննարկումը։


«Ես կարծում եմ՝ նման քաղաքականությունը, որն իրականացնում է Փաշինյանը, հանգեցնում է Հայաստանում պետականության վերացմանը, քանի որ տարածքների հանձնումը տեղի է ունենում ոչ թե պատմականորեն զարգացած ինչ-որ օբյեկտիվ պատճառներով, այլ զուտ կամային որոշմամբ՝ ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հանձնումը, որտեղ հայերը բնակվել են մի քանի հարյուր տարի։


Եվ սրա ապացույցները, ինչպես ասում են, կան։ Այսինքն՝ մեկ անգամ սկսելով՝ Փաշինյանն այն կշարունակի, կհանձնի անվտանգության պատրվակով։ Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու՝ անվտանգության ապահովման, պաշտպանական կարողությունների ամրապնդման պատրվակով։


Մենք հասկանում ենք, որ դրանք խոսքեր են։ Հայաստանն ի վիճակի չէ լայնամասշտաբ պատերազմներ վարել նույնիսկ իր հարևանների հետ։ Չափազանց քիչ ֆինանսական և այլ հնարավորություններ կան: Հայաստանը կախված է ինչ-որ ուժեղ դաշնակցից: Եվ միայն նման ուժեղ դաշնակցի դեպքում Հայաստանը կարող է իրեն թույլ տալ ինչ-որ բան ասել։ Երբ չկա այդպիսի դաշնակից, երկիրը դատապարտված է պարտության»,-կարծում է փորձագետը։


Alpha News-ի զրուցակիցը հարց է տալիս նախորդ բոլոր տարիներին Հայաստանի մաս կազմող տարածքների այդքան հեշտ հանձնման մասին։


«Եթե այդ տարածքը ներառվել է Հայաստանի Հանրապետության կազմում, ապա ինչու են այդքան հեշտությամբ բաժանվում դրանից։ Ինչու այն ժամանակ ներառվեց: Այստեղ հարցերը շատ են։ Ընդհանուր համատեքստում Հայաստանն իրենից կտոր առ կտոր հող է պոկում, որը որոշ ժամանակ իրենն էր համարում, և դրա դիմաց ոչինչ չի ստանում։ Անհավասար փոխանակում։ Մի կտոր տարածք տալ այն բանի համար, թե իբր այնտեղ Ադրբեջանն իրեն բարեկամաբար է պահելու, թեև չկա անգամ կնքված պայմանագիր, խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։


Ինչպե՞ս կարող եք այստեղ որևէ բանի վրա հույս դնել: Ամեն ինչ հիմնված է ինչ-որ դատարկ խոսքերի վրա, որոնք ոչնչով հիմնավորված չեն։ Այսինքն՝ դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մասը։ Ինչ էլ որ լինի»,-եզրափակել է Ալեքսեյ Լեոնկովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր