Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի          Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ    

01 ապր 2024 12:57

Ձեր իսկ քայլերով խնդիր ստեղծեցիք ՀՀ-ի համար.Առաջիկայում կդրվի նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու և բազայի դուրսբերման հարցը

Ձեր իսկ քայլերով խնդիր ստեղծեցիք ՀՀ-ի համար.Առաջիկայում կդրվի նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու և բազայի դուրսբերման հարցըՌուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ իշխանությունները քիչ-քիչ վերացնում են բոլոր կապող օղակները։

Ըստ նրա, սկզբից իրենք իրենց իսկ քայլերով խնդիր ստեղծեցին ՀՀ-ի համար, դա բարդեցին ռուսական կողմի վրա, որդեգրեցին «դժգոհ» կամ «նեղացած» երկրի կարգավիճակ, սկսեցին հայտարարել, որ դիվերսիֆիկացիա են սկսում։

«Այնինչ՝ սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ հայ-ռուսական ավանդական հարաբերությունների քանդում և ինտենսիվ կերպով արևմտյան կողմնորոշման որդեգրում։ Սա դիկվերսիֆիկացիա չէ, այլ հիմնական կողմնորոշման, դաշնակցի փոփոխություն, և առաջիկայում կդրվի նաև ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու և բազայի դուրսբերման հարցը։ Կարծում եմ՝ Արևմուտքում մեծ ոգևորությամբ հենց այս քայլերին են սպասում։ Սակայն, ինչպես ՌԴ ԱԳ նախարարն է նշել, դա ՀՀ ընտրությունն է, այստեղ ՌԴ-ն ի՞նչ պետք է անի, ՌԴ-ն ունի ռեգիոնալ այլ գործընկերներ, դա երևի թե պատերազմի այս փուլում բավարար է, իսկ պատերազմից հետո, կարծում եմ, շատ հարցեր ավելի հեշտ կլինեն Ռուսաստանի համար»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր