Տեսանյութ.Մոսկվայում ավտոմեքենա է պայթել          Փողը տալիս ես, հուր հավիտյան մոռանում ենք իրար, թե չէ գիտես՝ ինչ կանեմ.Կինն ամուսնու հետ շանտաժի է ենթարկել նրա սիրուհուն       ՀՀ ԱԱԾ-ն հայ սահմանապահներին ու հովվին մեղադրում է ադրբեջանցիների գողացած հոտը վերադարձնելու փորձի մեջ    

03 ապր 2024 09:01

Եթե Արևմուտքը խոշոր գումարներ հատկացնի Հայաստանին, ՀՀ իշխանությունները կլծվեն անվտանգային վեկտորի փոփոխությանը՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք.«Հրապարակ»

Եթե Արևմուտքը խոշոր գումարներ հատկացնի Հայաստանին, ՀՀ իշխանությունները կլծվեն անվտանգային վեկտորի փոփոխությանը՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների մոտ մեծ սպասումներ է ձեւավորել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման հետ կապված՝ հույս հայտնելով, որ այն լինելու է Հայաստանի եւ իրենց իշխանության փրկության մի բացառիկ, կարելի է ասել՝ տիեզերական նշանակության իրադարձություն։ Եվ ՔՊ-ականները, շունչները պահած, սպասում են դրան։ Դրանից է կախված թե, ի վերջո, ուր է գնալու Հայաստանը:

Եթե Արեւմուտքն «աջակցող» հայտարարություններից բացի գործնական քայլեր անի, խոշոր գումարներ հատկացնի Հայաստանին, որի շնորհիվ հնարավոր լինի տարանջատվել ռուսական տնտեսությունից, ՀՀ իշխանություններն առանց երկմտելու կլծվեն անվտանգային վեկտորի փոփոխությանը՝ Ռուսաստանից դեպի Արեւմուտք։ Խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է, այլ ոչ թե մի քանի միլիոնի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 04․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր