Տեսանյութ.Թայվանում վերջին 25 տարվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել. կան զոհեր
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժն ամենահզորն էր կղզում վերջին 25 տարվա ընթացքում, ասել է Թայվանի օդերևութաբանական վարչության սեյսմիկ չափման և կանխատեսման կենտրոնի տնօրեն Ու Ցզյանֆուն։
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է չորսի, վիրավորներինը՝ 97-ի:
Վերջին անգամ կղզին նման ուժգնությամբ ցնցվել է 1999 թվականի սեպտեմբերի 21-ին։ Կատակլիզմը ստացել է «Երկրաշարժ 921» անվանումը։ Դա տեղի է ունեցել Ջիջի քաղաքում։ Աղետի հետեւանքով զոհվել էր ավելի քան 2,4 հազար մարդ, վիրավորվել՝ 11,3 հազարը, շուրջ 100 հազարը մնացել էր անօթեւան։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն իր պատրաստակամությունն է հայտնել օգնություն ցուցաբերել Թայվանին բնական աղետների հետեւանքների վերացման գործում։