Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

03 ապր 2024 15:09

Այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին. դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով 4 գյուղերն ադրբեջանական են

Այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին. դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով 4 գյուղերն ադրբեջանական ենԱյն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։


«Նույն կերպ, Ադրբեջանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք օկուպացրել է»,- նշեց նա։


Խաչատրյանի խոսքով՝ Երևանը որևէ քարտեզ չի համապատասխանեցնում Բաքվի հետ։


«Երևանը միջազգայնորեն ճանաչված քարտեզ ունի, սահմաններ ունի, մենք դա որևէ մեկի հետ չպետք է համաձայնեցնենք. դա Ալմաթիի հռչակագրով հաստատված քարտեզն է»,- նշեց ՔՊ-ականը։


Արմեն Խաչատրյանն ասաց, թե գործընթացը սկսվել է ու ամեն ձևով պետք է առաջ տանել։


Լրագրողի դիտարմանը, թե միայն Հայաստանի իշխանությունն է ասում, որ Տավուշի գյուղերն ադրբեջանական են՝ նա արձագանքեց. «Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով դրանք ադրբեջանական են, լո՞ւրջ եք ասում»։


Հարցին՝ իսկ Ջերմուկից ե՞րբ են դուրս գալու ադրբեջանցիները ու ինչո՞ւ գործընթացը Ջերմուկից չսկսեց՝ ՔՊ-ականն ասաց. «Երբ կհասնենք Ջերմուկին։ Չուզեցին, ուզեցին Տավուշի չորս գյուղից սկսել»։
***
Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ։
«Բայց եթե դա նրանց հաջողվում էր մեկ-երկու տարի առաջ, հիմա չի հաջողվում, որովհետև ԵՄ դիտորդները ժամեր անց օբյեկտիվ իրականությունը ներկայացնում են աշխարհին՝ ցույց տալով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է»,- ասաց նա։


Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, ամեն ինչ անում է, որ «վիժեցնի խաղաղության գործընթացը»։


«Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են, բայց Հայաստանը, միանշանակ, գնալու է խաղաղության ճանապարով, ու Ադրբեջանին ստիպելու ենք վերադառնալ կառուցողական դաշտ»,- նշեց Խաչատրյանը։


Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերում շատ լուրջ բարեփոխումներ են արվում ու որոշ ժամանակ անց ունենալու ենք այնպիսի բանակ, որը հնարավորություն կունենա ապահովելու մեր երկրի սուվերենությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր