Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

03 ապր 2024 15:50

Երբ պետք լինի՝ հանելու ենք ռուսական ռազմաբազան․Այո՛, Զախարովայի երկրում էր որոշվում շատ հարցերը, թե ՀՀ-ն որտեղ պետք է գնա, ինչ անի

Երբ պետք լինի՝ հանելու ենք ռուսական ռազմաբազան․Այո՛, Զախարովայի երկրում էր որոշվում շատ հարցերը, թե ՀՀ-ն որտեղ պետք է գնա, ինչ անիՀայաստանը երբևէ այսքան բարձր սուբեյկտայնություն չի ունեցել, որքան հիմա։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

«Հայստանի հետ հաշվի են նստում թե՛ Արևմուքտը, թե՛ ԱՄՆ-ն և շատ այլ ռազմավարական հարցեր են քննարկվում։ Այն ժամանակներում, այո՛, Մարի Զախարովայի երկրում էր որոշվում շատ հարցերը, թե Հայաստանը որտեղ պետք է գնա և այլն։ Անվտանգության հետ կապված էլ պետք է ասեմ, որ Հայաստանը բազմաշերտ է սարքում իր անվտանգային համակարգն ու ամեն ինչ անելու է, որպեսզի դա բավարարի այսօրվա պահանջներին, դա հիմա ում է դուր գալիս կամ ում դուր չի գալիս, էական չէ։

Ցավոք սրտի մենք տեսել ենք այն անվտանգային համակարգը, որը ունեցել ենք, ընդամենը թղթի վրա գրված պայմաններ են եղել, որոնք ի կատար չեն ածվել։ Դրա չգործելու հետևանքով այսօր Ադրբեջանը 150 կմ քառակուսի տարածք է օկուպացրել և այլն, մենք այլևս անհիմն վստահելու կամ հավատալու իրավունք չունենք և գործնական քայլերի ենք դիմել բոլոր ուղղություններով»։

Անդրադառնալով այն հարցին, թե ռուս սահմանապահները անվտանգության հարցում լուրջ դերակատություն ունեն, Խաչատրյանը նկատեց․ «Այո՛, ունեն, բայց պետք է ասենք հետևյալը՝ ռազմաբազան գույություն ունի, ամեն դեպքում Հայաստանի նոր անվտանգային համակարգի գծագրությունից պարզ կդառնա, թե մեր հետագան ինչպես է լինելու։ Պետք է ասեմ, որ այդ ռազմաբազան ոչնչով չօգնեց, երբ գրավեցին ՀՀ սուվերեն տարածքները, այս պահին ֆիզիկապես կանգնած են սահմանին, բայց որևէ դրական դերակատարում չունեցան, երբ ՀՀ-ի կոնկրետ սպառնալիքներ կային ու այսօր էլ կա»։

Դիմելով լրագրողներին պատգամավորը նշեց․ «Ես քաղաքական գործիչ եմ, և պարտավոր չեմ ասել՝ ինչո՞ւ չենք հանում կամ երբ ենք հանելու ռազմաբազան, երբ պետք լինի հանելու ենք, հանելու ենք այն ժամանակ, երբ պետք է լինելո»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր