«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»          Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»       Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»    

04 ապր 2024 13:28

Երիտասարդ ամուսիններն իրենց երկվորյակ նորածիններից մեկի մահվան մեջ մեղադրում են բժշկին ու բաժնի վարիչին

Երիտասարդ ամուսիններՆ իրենց երկվորյակ նորածիններից մեկի մահվան մեջ մեղադրում են բժշկին ու ու բաժնի վարիչինԱպրիլի 3-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ 37-ամյա Վիտալի Աբրահամյանը տեղեկացրել է, որ Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ում՝ ժողովրդին հայտնի «Մարգարյան» ծննդատանը մահացածել են իր նորածին երկվորյակ աղջիկները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Աբրահամյանըպատմել է, որ 2 ամիս առաջ վաղաժամ ծննդաբերության սպառնալիքով 24-ամյա կնոջս՝ Ասիա Շահնազարյանին բերել է նշված կենտրոն։

«Ամեն օր տեղեկություն եմ ունեցել նրա մասին և երբևե առողջական խնդրներ չի ունեցել, նույնիսկ ճշտել էինք, որ երկվորյակ աղջիկներ ենք ունենալու։Երեխաներին անուներ էինք որոշել, առաջին անհրաժեշտության պարագաներ էինք գնել ճուտիկներիս համար, բայց ապրիլի 2-ին, գիշերը ժամը 1-ից փորձել եմ հիվանդանոցից, այդ թվում՝ ծնունդ ընդունող Սոնա Աբելյանից տեղեկություններ իմանալ կնոջս ու երեխաների մասին, սակայն ոչ մի արդյունք։

Ժամեր անց իմ բազմաթիվ հեռախոսազանգերից հետո տեղեկացնում են, թե երեխաներից մեկը մահացած է ծնվել, իսկ մյուսի ու կնջոս կյանքը մազից է կախված։ Զարմացանք ու զայրացանք, որ ինչու կեսարյան հատումով չեն կատարել ու եթե այդպես անեին և՛ երեխան կապրեր, և՛ մյուս երեխաս ու կինս հիմա «կենաց մահու պայքար» չէին տա։Ով է տեսել 21-րդ դարում նման փնթի ծնունդ ընդունեն բժիշկները։

Ծնունդ ընդունող բժշկուհին ասում է, թե բաժնի վարիչը արգելել է, որ կեսարյան անեն, քանի որ վստահ էր, որ կինս իր ուժերով երկվորյակներին լույս աշխարհ կբերի։

Արդեն դիմել ենք ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից մեզ հայտնել են, որ կազմել են նյութեր և դիմումի հետ փոխանցել են քննչական բաժին։ Հիմա սպասում ենք, որ քննիչը մեզ կկանչի։ Ճիշտ է, մեր երեխային հետ չենք բերի, բայց մեր ցանկությունն է, որպեսզի նման բժիշկները, որոնց պատճառով դեռ լույս աշխարհ չեկած երեխաներ են մահանում, պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասել է նա։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Աբրահամյանն ու Շահնազարյանը իրենց խնամքի տակ ունեն 3 անչափահաս երեխա՝ 2 տղա, 1 աղջիկ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր