Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

04 ապր 2024 13:01

Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է, բարի հարևան և Ռուսաստանի հուսալի դաշնակից. Բաքվում Ռուսաստանի դեսպանություն

Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է, բարի հարևան և Ռուսաստանի հուսալի դաշնակից. Բաքվում Ռուսաստանի դեսպանությունՄոսկվայի և Բաքվի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվա առթիվ ուղերձում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը նշել է, որ Ադրբեջանը կարևոր ռազմավարական գործընկեր է, բարի հարևան և Ռուսաստանի հուսալի դաշնակից։

«Պետությունների միջև փոխգործակցության զարգացումը նպաստում է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը», - ասված է ուղերձում։

Դիվանագիտական առաքելությունն ընդգծել է, որ կա երկուստեք շահագրգռվածություն ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։

Հայաստանում ՌԴ դեսպանությունը երեկ էլ ուղերձ էր հղել հայ-ռուսական հարաբերությունների հաստատման օրվան, նշել, որ երկու երկրների շփման մեջ կան և՛ հակասություններ, և՛ փոխադարձ պահանջներ, սակայն «երկկողմ հարաբերությունների հիմքը մնում է նույնը»։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև սերտ դաշնակցային կապեր, փոխգործակցություն բոլոր ոլորտներում. ահա թե ինչն է համապատասխանում ինչպես ռուսների, այնպես էլ հայերի հիմնարար, իրական շահերին», - նշել էր Երևանում ՌԴ դեսպանությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր