Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին          Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման քննարկում կա, պատճառը քաղաքական չէ. Դավիթ Խուդաթյան       Հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին, սպшնnւթյան կասկածանքով կա ձերբակալված    

04 ապր 2024 15:08

ՀՀ իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը

ՀՀ իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհըՀայաստանի իշխանությունը դեռ չի որոշել, թե ինչպես է անցնելու Վրաստան տանող ճանապարհի նոր հատվածը, որը պետք է այլընտրանք դառնա Ոսկեպար գյուղի մոտով անցնող հատվածին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հանձնարարական է տվել վերակառուցել ճանապարհների այն հատվածները, որոնք դուրս են գալիս ՀՀ (Խորհրդային Հայաստանի) տարածքից, օրինակ՝ Տավուշի մարզի Ոսկեպարի մոտ։

«Հայտնում ենք, որ առաջադրված հարցերը դեռևս ուսումնասիրման ընթացքում են։ Քննարկումների արդյունքների վերաբերյալ կլինեն համապատասխան մամուլի հաղորդագրություններ», - Sputnik Արմենիայի հարցմանը պատասխանել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նշենք, որ մենք նաև հարցրել էինք, թե ուրիշ որ հատվածներում է հանձնարարվել նման աշխատանքներ կատարել բացի Ոսկեպարից, արդյոք այդպիսի հատվածներ են համարվում նաև Տիգրանաշենի, Ազատամուտ-Այգեհովիտ (նախկին Բարխուդարլու-Սոֆուլու) հատվածները, և արդյոք այնտեղ էլ են շրջանցիկ ճանապարհներ կառուցվելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր