Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում       ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները    

06 ապր 2024 12:27

Ադրբեջանցիները Ելփինում իրենց դրո՞շն են տեղադրել

Ադրբեջանցիները Ելփինում հայկական դիրքի դիմաց դրո՞շ են տեղադրել Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները Երասխից վերև դեպի Ելփին գնացող ճանապարհից 100 մ վերև՝ մեր դիրքի հենց դիմաց, տարածությունը մինչև 10 մետր, իրենց դրոշն են տեղադրել։

MediaHub-ը լուրի իսկությունը փորձեց պարզել՝ զրուցելով Ելփինի վարչական ղեկավար Անդրանիկ Աղախանյանի հետ։

Նա նշեց, որ նման բան չի լսել։ «Եթե նման բան լիներ, բնականաբար, ես կիմանայի։ Ուստի, կարծում եմ՝ սուտ են այդ լուրերը»,- ասաց նա։

Աղախանյանի խոսքով՝ այդ հատվածում միջդիրքային հեռավորությունը բավականին մեծ է։ «Այսինքն՝ բացառված է, որ 10 մետր հեռավորության վրա դրոշ տեղադրած լինեն»,- ասաց Աղախանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր