Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

06 ապր 2024 15:31

ՀՀ-ն ձգտում է եվրաինտեգրման. Վատագույն սցենարի դեպքում Երևանը կարժանանա Վրաստանի,Ուկրաինայի ճակատագրին

ՀՀ-ն ձգտում է եվրաինտեգրման. Վատագույն սցենարի դեպքում Երևանը կարժանանա Վրաստանի,Ուկրաինայի ճակատագրին«vz.ru»–ն «Քաղաքագետ. Հայաստանը վտանգում է կրկնել Ուկրաինայի փորձը ԵՄ ճանապարհին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն այժմ ձգտում է եվրաինտեգրման, սակայն հետխորհրդային տարածքում նմանատիպ այլ նախագծերն ավարտվել են անհաջողությամբ, լավագույն դեպքում Երևանը կարժանանա Վրաստանի ճակատագրին՝ ԵՄ-ին անդամակցելու անընդհատ հեռացվող «բլիթով», վատագույն դեպքում կկրկնի Ուկրաինայի ճանապարհը, vz.ru թերթին ասել է քաղաքագետ Վլադիմիր Կորնիլովը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, որ ԵՄ անդամակցությունը երկրի համար ամենաճիշտ ու ցանկալի տարբերակն է։

«Դատելով Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարություններից՝ երկիրը ցանկանում է գնալ Ուկրաինայի, Վրաստանի և հետխորհրդային տարածքում եվրաինտեգրման այլ «հաջող» օրինակների ճանապարհով։ Սա կոչվում է կանգնել փոցխի վրա և մտածել, թե ինչո՞ւ է այն հարվածում ճակատիդ,- ասել է քաղաքագետ Վլադիմիր Կորնիլովը,- Երևանը կարող էր հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, բայց Փաշինյանի հաղթանակից հետո մենք տեսանք, որ երկիրը բռնեց ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը։ Հանրապետությունը լաց է լինում, ծակում է իրեն, բայց շարունակում է կակտուս ուտել»։ Կարելի է կռահել, թե ինչ է սպասվում Հայաստանին վերջնակետում, տեսանելի են մի քանի տարբերակներ։ Երևանը լավագույն դեպքում կլինի հավերժ սպասողական վիճակում, ինչպես Վրաստանը, ԵՄ անդամակցության բլիթը առաջները կպահեն ու կամաց-կամաց կհեռացնեն։

Վատագույն սցենարի դեպքում Ուկրաինայի ճակատագիրը կարող է կրկնվել»։ «Ռուսաստանի համար Հայաստանի նման ընտրությունը ռիսկեր է պարունակում։ Պետք է հասկանանք, որ մեր սահմաններին անկայունության կետեր ստեղծելու քաղաքականությունը վաղուց է կիրառվում Արևմուտքի կողմից։ Ավելին, պետք է սպասել դրա ակտիվացում: Եվ այստեղ մենք պետք է հասկանանք, որ մենք չենք կարող Երևանին որոշակի ուղղվածություն պարտադրել։ Սակայն Մոսկվան պետք է շարունակի տեղեկատվական աշխատանքը երկրում, աջակցի ռուսամետ տրամադրություններին, բացատրի մեր պետության հետ համագործակցության առավելությունները և ընդգծի ներկայիս ուղին շարունակելու թերությունները»,եզրափակել է Կորնիլովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր