Երբ հրապարակվեն տվյալները, թե կիևյան ռեժիմն ինչ է արել երեխաների հետ, մասշտաբները կգերազանցեն էփշթեյնինը          Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ       Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից    

08 ապր 2024 10:29

Տեսանյութ.Փարիզում բազմաբնակարան շենքում պայթյուն է եղել. կան զոհեր

Փարիզում բազմաբնակարան շենքում պայթյուն է եղել. կան զոհերԱռնվազն 3 մարդ է զոհվել Փարիզի արևելքում 9 հարկանի շենքի ութերորդ հարկում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան քաղաքի 11-րդ թաղամասում՝ Շարոն փողոցում։ Տեղի բնակիչները հայտնել են, որ պայթյուն են լսել, սակայն, ինչպես հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Լյուկ Լեբոնը, այս տանը գազի սարքավորումներ չկան, ուստի դրա բնույթը դեռ պետք է պարզել։

Բնակարանում, որտեղ բռնկվել է հրդեհը, փրկարարները հայտնաբերել են երկու մարդու դի։ Մեկ այլ տղամարդ խուճապի է մատնվել ու դուրս է նետվել իր բնակարանի պատուհանից։ Շտապօգնության աշխատակիցները փորձել են նրան վերակենդանացնել, սակայն նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր