Տեսանյութ.Կան ուժեր, որոնք իբր աջակցում են մեզ, բայց չի բացառվում, որ այդ ուժերը կարող են դիմել ահաբեկչական գործողությունների

Բաքոյանը նշեց, որ Հրվ. Կովկասում ՌԴ-ի դիրքորոշումը միակողմանի է, ու արդեն երկար ժամանակ է՝ ՌԴ-ն ադրբեջանական նարատիվն է առաջ տանում։ Ինչ վերաբերում է ՌԴ-ից հնչող հայտարարություններին, որ Վաշինգտոնը և Բրյուսելը վաղանցիկ խոստումներով փորձում են հասնել այն բանին, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, Բաքոյանը ասաց. «ՀԱՊԿ-ը չգիտի՝ որտեղ է սկսում ու ավարտվում ՀՀ-ի սուվերեն տարածքը, ու մենք ռիսկեր ենք տեսնում, որ ՀԱՊԿ-ը իր գործողությունենրով դուրս է գալիս ՀՀ-ից։ ՀԱՊԿ-ի հայտարարությունը նշանակում է, որ ինքը որևէ պարտականություն չի վերցնում իր վրա ՀՀ-ի հանդեպ։ Մենք չենք կարող վստահել մի անվտանգային կենտրոնի, որտեղ պարբերաբար ռիսկեր ենք տեսնում, ու որը նույնիսկ ռազմական գործողությունների դեպքում անգործություն է ցուցաբերում»։
Հարցին, որ եթե ընդդիմադիրները չեն կարողանում ժողովրդի վստահությունը շահել, ապա ուրիշ ինչ միջոցներով կարող են հասնել իշխանափոխության, Բաքոյանը ասաց. «Ընդդիմությունը ցանկանում է հասնել իշխանության ցանկացած գնով, նույնիսկ ՀՀ-ի սուվերեն տարածքի կորստով, ու դրան աջակցում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից։ Այդ ուժերը պատրաստ են շատ կարմիր գծեր անցնել, կան ուժեր, որ չի բացառվում՝ դիմեն ահաբեկչական գործողությունների, ու մեր իրավապահ համակարգը պետք է շատ ավելի խիստ գտնվի»։
Մանրամասները՝ տեսանյութում