Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

11 ապր 2024 13:25

Տեսանյութ.Այստեղ չենք, որ Փաշինյանից իշխանություն վերցնենք, Արցախից իր պատճառով ենք տեղահանվել

Այստեղ չենք, որ Փաշինյանից իշխանություն վերցնենք, Արցախից իր պատճառով ենք տեղահանվելԱյո, բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում կա մեկ իշխանություն, բայց դա չի նշանակում, որ մենք չկանք, որ մենք գործունեություն չենք ծավալում կամ իրավունք չունենք ծավալելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընդմիջման ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարություններին։Նա ընդգծեց՝ արցախցիներն ունեն գերնպատակ, դա իրենց տուն, պապենական հայրենիք վերադառնալն է. «Բազմիցս խոսել ենք, հայտարարել այդ մասին, որ որևէ մեկը մեզ չի կարող խանգարել գործունեություն իրականացնել, առավել ևս ով կփորձի, կդառնա մեր հակառակորդը։ Եթե մենք պայքարում ենք մեր տուն գնալու համար, չի նշանակում, որ ուզում ենք այստեղ գալ իշխանության կամ կիսել այստեղ իշխանությունը։
 
Ցավով պետք է նշեմ, եթե մենք ունենայինք հայամետ, ազգային իշխանություն, պետք է այդ բեռն իր ուսերին վերցներ, փորձեր բանակցություններով հարցը կարգավորել»,-ասաց Հակոբյանը։Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե «ունեն ապացուցներ, որ ԼՂ ներկայացուցիչների մի շրջանակ, մի խումբ, ասում էին՝ հա, լավ, այստեղ չի լինում, կգնանք ՀՀ-ում իշխանություն կվերցնենք, ի՞նչ ա եղել», Մ. Հակոբյանն ասաց.«Կարող եմ ասել, որ դեղին մամուլի արքայից չդարձավ երկրի գլուխ, չկարողացավ հայանպաստ ու ազգային որոշումներ կայացնել։ Թե ինչ նյութեր ունի, չգիտեմ, իրեն բնորոշ է, երևի կգտնի։
 
Որևէ մեկս այստեղ չենք հայտնվել մեր ցանկությամբ կամ Նիկոլ Փաշինյանից իշխանություն վերցնենք։ Այստեղ ենք, քանի որ այս իշխանությունների կողմից վարվել է մի քաղաքականություն, որի արդյունքում հերիք չի հանձնվել է Արցախի Հանրապետությունը, նաև մենք զենքի սպառնալիքի վտանգի ներքո բռնի տեղահանվել ենք մեր տներից ու հայտնվել մեր հայրենիքի մյուս հատվածում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր