Մարմարաշեն գյուղում բախվել են «Kia Forte» և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները          Զելենսկին մերժում է խաղաղությունը, քանի որ նրա համար դա «մահվան պես մի բան է»       Հաքան Ֆիդանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը    

12 ապր 2024 11:53

Տելեգրամով տարածվում են սահմռկեցուցիչ հայտարարություններ․ ո՞վ է կանգնած այս ամենի հետևում

Տելեգրամով տարածվում են սահմռկեցուցիչ հայտարարություններ․ ո՞վ է կանգնած այս ամենի հետևումՄեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ։ Երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչեւ հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել ա։ Եթե կարճ, ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հենց հիմա էլ։ Միակ վտանգը, որ տեսնում եմ, այն է, որ աղմուկը դրդապատճառ չլինի ինչ-որ խախտվածի համար։ Բայց դե մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց։

Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Կարծում եմ, այլ երկրների հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով։

Ո՞ր երկրների։ Շատ չեն կասկածյալները, ձախ ձեռքիս մատերի 40%-ով կարող ենք թվարկել։

Կներեք, բայց ամեն մեկիս պատասխանել ֆիզիկապես ունակ չեմ»։

Ավելի վաղ «Տելեգրամում» տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանի որոշ վայրերում ահաբեկչություն կլինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր