Տեսանյութ.Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ընթացքում

Խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է «Օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրինագիծը, ստիպված են եղել ընդհատվել 20 րոպեով այն բանից հետո, երբ «Քաղաքացիներ» կուսակցության ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազել է ելույթ ունեցող խորհրդարանի ղեկավարի՝ Մամուկու Մդինարաձեի կողմ և հարվածել նրա գլխին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մդինարաձեն փորձել է իր հակառակորդներին ապացուցել, որ վրացական օրինագիծն ավելի ազատական է, քան ռուսական և ամերիկյան համանման օրենքները։ Ընդդիմադիրներն իրենց հերթին պնդում էին, որ քննարկվող օրինագիծը «ռուսական օրենք» է և որևէ ընդհանրություն չունի արևմտյան երկրների օրենսդրության հետ։
Եվրամիությունը և ԵՄ առանձին երկրները, ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը կոչ են արել Վրաստանին հրաժարվել այս օրինագծի ընդունումից։
Տեսանյութը՝ Hayacq.com-ի տելեգրամյան ալիքում