Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում

Վարդան Ղուկասյանը առավոտյան ուղիղ եթերով ուղղորդել է իր աջակիցներին՝ փողոցներ փակել, մետրոներ կանգնեցնել և այլն։
«Էս էքսպերիմենտը պետք էր: Եթե դուք էդտեղ ապրելով, դավաճանների կողքին ապրելով մի հատ փողոց չեք կարում փակեք, Ղուկասյանից ի՞նչ եք ուզում»,-ասաց նա:
...
Քիչ հետո փոքր թվով քաղաքացիներ՝ հիմնականում կանայք, փակեցին փողոցը:
«Աբովյան փողոցում ոնց որ շարժ կա, ինչ-որ մի բան ստացվում է»,- ուղիղ եթերում կապ հաստատելով Երևանում ակցիա իրականացնող աջակիցների հետ՝ հայտարարեց Վարդան Ղուկասյանը:
«Բավականին մեծ քանակությամբ կարմիր բերետավորներ կան: Եթե էսքան ոստիկան կարողացա բերել, լցնել էդտեղ, ուրեմն ակցիան հաջողվեց: Դուխաթափ չեմ լինում»,- ուղիղ եթերում հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Աբովյան փողոցում ստեղծված իրավիճակին: