Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է          «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան       Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր    

20 ապր 2024 10:42

Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը

Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհըՏավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունից հայտնում են, որ մարդիկ են հավաքվել Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հավաքվածները պնդում են, որ միակողմանի զիջումներով ՀՀ և ԱՀ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է և ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։

Միջպետական ճանապարհը փակողները պնդում են՝ զիջելու տեղ չունենք, կմնանք որքան, որ պահանջվի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր