Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

22 ապր 2024 12:44

Տավուշցիներս, դուք շատ բան եք տեսել, մի քիչ էլ դիմացեք. Ադրբեջանում գոչում են՝ շուտով ռեպրեսիաներ են, ՀՀ-ում ասում են՝ սկսել է

Տավուշցիներս, դուք շատ բան եք տեսել։ մի քիչ էլ դիմացեք.. Ադրբեջանում գոչում են՝ շուտով ռեպրեսիաներ են, ՀՀ-ում ասում են՝ սկսել է«Մեր տվյալների բազայի համար Տավուշի մասով ադրբեջանական ու հայկական դիսկուրսներն ենք մոնիթորինգ անում ներքաղաքական զարգացումների ու կայունության թայմլայնի մասով»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը և հետաքրքիր զուգադիպություններ նկատել:

«Ադրբեջանական Calibre.az-ը (հիշեցնեմ, որ այն ուղղակիորեն գտնվում է Ադրբեջանի նախագահականի ու ՊՆ կուրացիայի տակ) ուշի ուշով հետևում է զարգացումներին, միտինգներին ու օնլայն հեռարձակումներին և հատկապես Մայր Աթոռի ու Բագրատ սրբազանի առաքելությանը։

Այդ կայքը հաշվարկում է, որ դիմադրության աճի պատճառով Փաշինյանը ստիպված կլինի անցնել ռեպրեսիաների, ձերբակալել հոգևորականին, որպեսզի առաջ տանի պրոցեսը։ Ադրբեջանի արտաքին հետախոզության հետ կապ ունեցող որոշ պրոֆիլներ «սարսափեցնում են», որ եթե Հայաստանը ետ կանգնի, դեհ, ինչ պետք է անեն՝ ըհն, պատերազմ (սա չեմ գրում ամենևին որևէ մեկին ահաբեկելու համար):

Դառնանք Հայաստան։ ԵՊՀ նորընծա դոխտոռ-պրոֆեսորը ափալ-թափալ լայվ է մտնում՝ պատռելու կեղծ արևմտամետների դիմակը և մանվածապատ պսևդովերլուծությունից հետո եզրակացնում է, որ Նիկոլ Փաշինյանը կանցնի ռեպրեսիաների․․․ այդ ամենը բացարձակ տեղի են ունենում նույն ժամանակահատվածում։

Հա, այս ամենին էլ նախորդել է հայտնի միջադեպը՝ սադրանքը ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ, որից հետո մեծ աղմուկ հանրային տրասպորտում խուլիգանություն կատարած անձի հանդեպ ոստիկանական ենթադրյալ բռնության մասին (կասկածի տակ չեմ դնում, թեպետ նրա փաստաբանի ոչ մի խոսքին հավատ չեմ էլ ընծայում երկար ժամանակ) ու հաջորդած դիսկուրսը Հայաստանում բռնապետության և ռեպրեսիաների մասին, հատկապես «Ֆրիդըմ հաուս»-ի վերջին զեկույցի գնահատականների մանիպուլացմամբ։

Սրան էլ հավելած, որ Տավուշում ճանապարհներ փակելու օպերացիաներում նկատելի է ցուցարաների մեջ որոշ՝ Երևանից մեզ հայտնի գաստրալյորների շահագրգռությունը, որ ոստիկանությունը անցնի ծեծուջարդի, բռնությամբ փողոց բացի, որպեսզի ապացուցվի, որ Հայաստանում սկսվել են ռեպրեսիաները․․․․ Դեհ, Վոդխոզում բախման, այդ թվում՝ Հայաստան խմբակցության պատգամավորի ակտիվ դերակատրման մասն էլ վրադիր։

Դեհ, հիմա դուք ասեք, որ մետադիչկան նույն տեղը չի պատրաստվել․․․ Ադրբեջանում գոչում են՝ շուտով Հայաստանում ռեպրեսիաներ են, Հայաստանում գոչում են՝ ռեպրեսիաները սկսվել են․․․

Քյոռանամ քո համար Տավուշ ու տավուշցիներս։ Դիմացի։ Դու շատ բան ես տեսել»,- գրել է Սաֆարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր