Այս պահին էլ շանտաժի են ենթարկում, ասում են՝ եթե ժողովուրդը գործողություն արեց, զինվորականներն այնտեղ ականի վրա պայթելու են

Նրա խոսքով՝ հանձնաժողովը ստեղծել են, որպեսզի ապօրինի գործընթացը լեգիտիմացնեն։
«Եթե իշխանությունների նպատակն ազնիվ լիներ, ապա իրենք պետք է սահմանազատման և սահմանագծման գործընթացն ընթացակարգով ապահովեին, այն չի արվել»,-հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորի կարծիքով՝ հանձնաժողովում գյուղապետերին են ներգրավել, որ հետո ասեն, թե տեղի ժողովուդը կողմ է այդ գործընթացին։
Դանիելյանը հայտնեց, որ լուրեր է լսում, որ մարդկանց ճնշումների են ենթարկում, նույն վարչական շրջանների ղեկավարներին և համայնքապետերին։
«Այս պահին էլ շանտաժի են ենթարկում, ասում են՝ եթե ժողովուրդը գործողություն արեց, զինվորականներն այնտեղ ականի վրա պայթելու են»,-հայտարարեց Դանիելյանը։