Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 12-ի համար          Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»       ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»    

22 ապր 2024 15:45

Կա թե ներքին ճնշում՝ հասարակության վրա, թե ճնշում՝ թշնամու կողմից. Տավուշը միայն Տավուշ չէ, սա վերաբերում է ՀՀ-ին՝ թե՛ մայրաքաղաքին, թե՛ մնացած հատվածներին

Կա թե ներքին ճնշում՝ հասարակության վրա, թե ճնշում՝ թշնամու կողմից. Տավուշը միայն Տավուշ չէ , սա վերաբերում է ՀՀ-ին՝ թե՛ մայրաքաղաքին, թե՛ մնացած հատվածներին«Դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի այս միջավայրը անընդունելի է ցանկացած դիվանագետի համար։ Մթնոլորտը ճնշող է»,-այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ արտագքին գործերի նախարարի նախկին տեղակալ Ավետ Ադոնցը՝ արձանագրելով, որ ճնշումն ակնհայտ է ու բազմաշերտ։

«Կա ներքին ճնշում՝ հասարակության վրա, որ եթե չանենք կլինի պատերազմ, ճնշում կա թշնամու կողմից, ճնշում կա միջազգային հանրության կողմից,-արձանագրել է դիվանագետը։

Նա արձանագրել է, որ միակողմանի զիջումներն անընդունելի են։

«Գնալ միակողմանի զիջման, բերել լոկալիզացնել այս կամ այն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, եթե խոսքը վերաբերվում է Տավուշին, սա հեռանկար չունի։ Տավուշը միայն Տավուշ չէ, սա վերաբերում է Հայաստանին՝ թե՛ մայրաքաղաքին, թե՛ մնացած հատվածներին»,-նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր