Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 ապր 2024 13:37

Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա

Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տաՏավուշի համայնքների վարչական շրջանների ղեկավարները կառավարությունում նախօրեին տեղի ունեցած հանդիպումները անարդյունավետ են համարել։

Բաղանիսի վարչական ղելավար Գևորգ Սահակյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց, որ առաջինն է դուրս եկել հանդիպումից։

«Մեր տղաներն արդեն գծել են մեր սահմաններն իրենց արյունով, ուզում եմ, բոլորդ հասկանաք, փշալարը, որ ուզում են կապել, դեռ սահման չէ։ Մենք արդեն ունենք սահման ու թույլ չենք տալու որ դրանք փոխեն»։
Հարցին, թե հնարավոր է , որ հրաժարական տա՝ նա պատասխանեց. «Ես ցանկացած պահի էլ կարող եմ հրաժարական տալ, բայց վախենում եմ որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն»։

Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը հրաժարվեց որևէ մանրամասն հայտնել, բայց ասաց, որ հանդիպումից բավարարված չէ։ «Իրենց դիրքորոշումներուշ բան չի փոխվել, ավել ասելիք չունեմ։ Հաղորդագրություն են տարածելու, կիմանաք ինչ են ասում։ Ես ժողովրդի կողքին եմ»։

Կիրանցի վարչական ղեկավարն էլ հայտնեց, որ հրաժարական տալու մտադրություն չունի։

«Ես հրաժարական չեմ տալիս, դրա կարիքը չկա, ես իմ գյուղի ժողովրդի կողքին եմ մինչև վերջ։ Փաշինյանն ասում էր՝ ինչ անում է, ժողովրդի համար է անում, որ երկրում խաղաղություն լինի։ Վարչական ղեկավարներով ասել ենք՝ չենք ուզում հանձնեք այդ գյուղերը, Փաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր