Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 1-ի համար    

24 ապր 2024 19:31

Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ

Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմԱպրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են տուն և անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամո գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքում (120 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝16:20-ին: Այրվել են ընդհանուր տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր