Հանրահավաք Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ          Տեսանյութ.Ոստիկանական մեծ ուժեր են բերվել Հանրապետության հրապարակ       Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին    

27 ապր 2024 14:33

Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով

Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ումսահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունովAbsatz.media–ն «Քաղաքագետ. Հայաստանում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի քաղաքացիները բողոքում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ և ճանապարհներ փակում: Հայաստանի ընդդիմության ելույթները և քաղաքացիների անհամաձայնությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ կարող են հանգեցնել արյունալի բողոքի ցույցերի։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Յուրի Կոտը absatz. media–ի հետ զրույցում։

Նրա խոսքով, Արևմուտքը կարող է օգտվել քաղաքացիների վրդովմունքից և բողոքի ակցիաների ֆոնին նոր ռազմական հակամարտություն հրահրել տարածաշրջանում՝ փորձելով Ռուսաստանին ներքաշել դրա մեջ։ «Բոլոր ադեկվատ մտածող հայերի առաջնահերթ խնդիրը ԱՄՆ-ի վստահված անձանց իշխանությունից հեռացնելն է: Եթե դա չարվի, ապա դա կավարտվի այնպես, ինչպես ավարտվում է Ուկրաինան, այսինքն՝ կովկասյան տարածաշրջանում պատերազմով, որն ամեն գնով կհրահրի Արևմուտքը՝ ներքաշելով բոլոր նրանց, որոնց ճանապարհները խաչվում են աշխարհի այդ հատվածում: Դժվար թե հնարավոր լինի արյունից խուսափել [բողոքի ակցիաների ժամանակ]։ Արևմուտքը փորձում է օգտագործել այս իրավիճակը կա՛մ ընդդիմությանը մաքրելու, կա՛մ պատերազմի մեծ կրակ բորբոքելու համար»,- ասել է Կոտը:

Քաղաքագետը նաև հավելել է, որ ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է։ Նա, սակայն, չի բացառել, որ ելնելով հայ ժողովրդի ազգային խառնվածքից՝ կարելի է ակնկալել, որ վաղ թե ուշ արևմտյան ազդեցությունից և Վաշինգտոնի վստահված անձանցից երկրի ազատագրման համար պայքարը ավարտին կհասցվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր