Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին          Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»       Տեսանյութ. Մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք    

30 ապր 2024 12:36

Ադրբեջանական այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու

Մեզ համար ՀՀ-ն անփոխարինելի է, ՀՀ-ի անկախությունը անսակարկելի է: Այդ մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծին, որը ԱԺ-ն չընդգրկեց ապրիլի 30-ին մեկնարկած նիստի օրակարգում:

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին՝ Վահագն Ալեքսանյանը կարծիք հայտնեց, թե ընդդիմության համար պետությունը փոփոխական է. «Մնացած հետևությունները ձերն են՝ Հայաստանի Հանրապետությո՞ւն, թե՞ Армянская область»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ևս արձագանքեց ընդդիմության այն քննադատությանը, թե պատգամավորը «ադրբեջանական փաստարկներ» է ներկայացնում: Ըստ Մարիա Կարապետյանի՝ ադրբեջանական փաստարկ է ընդդիմության այն փաստարկը, թե պետական սահմաններ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ իրականում պետական սահման կա:

Անդրադառնալով ԼՂ ինքնորոշման իրավունքին՝ Մարիա Կարապետյանը նկատեց. «Եթե ասում եք՝ 1993 թվականի շփման գիծը պետք է լինի սահմանազատման և սահմանագծման հիմք, ի՞նչ ԼՂ-ի ինքնորոշման իրավունք:

Դուք ասում եք, որ ՀՀ-ն պետք է լինի այնքան ընդարձակ, որքան 1993 թվականի շփման գիծն է: Մենք հանձնաժողովի նիստին փորձեցինք պարզաբանել՝ այդ շփման գիծը որտեղո՞վ է անցնում, և, իհարկե, հստակ պատասխան չստացանք ո՛չ քառակուսի կիլոմետրերով, ո՛չ տեղանքներով:

ԼՂ ինքնորոշման իրավունքը որտե՞ղ եք տեղավորում, եթե հստակություն չեք մտցնում, թե շփման գիծը որտեղով է անցնում Հայաստանի Սյունիքի մարզի միջև՝ մի կողմից, Ադրբեջանի միջև՝ մյուս կողմից: Ինքներդ ինքնորոշման իրավունքն այս հայտարարության նախագծով ոչնչացրել եք, ըստ էության, հետո ասում եք՝ հայտարարության նախագիծը հավելյալ հնարավորություն է պարունակում ինքնորոշման իրավունքի համար»:

«Քաղաքացիական խմբակցության» քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց՝ 1991-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր արձանագրություն է ստորագրվել՝ ֆիքսելով այն սկզբունքը, որով պետք է սահմանազատում և սահմանագծում իրականացվի: Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ դրան դեմ էր Ադրբեջանը, հետո համաձայնեց, բայց ընդդիմությունը, «շարունակելով Ադրբեջանի նարատիվները», դեմ է:

«Կարևոր է ադրբեջանական այս 4 գյուղերի (Տավուշի մարզի գյուղեր - խմբ.) մասով իմանալ, և ընդդիմությունն էլ սրա մասին գիտի, որ սրանք վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու: Ընդդիմությունը դրա մասին գիտի, գիտի ու ամեն բան անում է, որ այս պրոցեսը տեղի չունենա Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար, հետո հայտնի սցենարով՝ փրկիչներին բերելու համար, Հայաստանում մի գավառապետ նշանակելու համար՝ իր գեղեցիկ միջանցքով»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր