Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ

Ավելի վաղ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Սմեդյարովը Աստանայում ճեպազրույցում հաստատել էր, որ նման բանակցություններ իսկապես նախատեսվում են Ալմաթիում, և ղազախական կողմն այժմ կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ։ Միաժամանակ, ըստ նրա, ենթադրվում է, որ բանակցություններ կվարվեն բացառապես այս երկու կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։
«Այդ երկրները (Հայաստանը և Ադրբեջանը) իմ իրավասության տակ չեն, բայց, որքան գիտեմ, հանդիպման օրը դեռ որոշված չէ, քանի որ ոչ բոլոր ապագա մասնակիցների կողմից է պատասխան ստացվել։ Հայաստանը դեռ իր համաձայնությունը չի տվել, բայց մենք ակնկալում ենք, որ այդ բանակցությունները տեղի կունենան»,-ասել է Բակաևը։