Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է, այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ          Տեսանյութ.Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի       Տեսանյութ.Գիտեք Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ չե՞ն բերելու վերաբնակեցնեն՝ անելու են. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը    

02 մայիս 2024 15:25

Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»

Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»Aravot.am-ը գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է հումորիստ, դերասան Հովհաննես Դավթյանի պահվածքի վերաբերյալ, որը ֆեյսբուքի իր էջում մի շարք վիրավորական արտահայտություններ էր արել այն տղաների հասցեին, որոնք նրա ներկայացման եւ այլ միջոցառումների ժամանակ բեմ էին դուրս եկել «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի» եւ նման այլ բովանդակությամբ պաստառներով:«Նախ ասեմ, որ ձեր նշած ճպուռը մեկ հատ չէ. ՀՀ-ում նման միջատների տեսակները 50-ից ավելի են եւ ունեն իրենց նման միջատազգիներով հագեցված հսկայական լսարան։
 
Նմանների հիմնախնդիրը ոչ այնքան իշխանություններին հաճոյանալն է, ոչ այնքան նրանց հաստ աղիքում հանգրվանելու պատրաստակամությունն է, այլ, առաջին հերթին՝ իր հարազատ լսարանի անասնական բնազդները բավարարելը՝ «Ժողովուրդ ջան, փող տվեք, եկեք ինձ նայեք»։
 
Դա կոչվում է հանդիսատեսամոլություն. այսինքն` այս մարդիկ հաճոյանում են հասարակության ամենացածր շերտերին, քանի որ նրանք իր «ներկայացում» անվանվող կեղտոտության համար տոմս են առնում։ Տոմս են առնում, սրանք կոպեկ են փախցնում եւ ապրում են։ Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»։
 
Դուք գիտեք, որ ատլախները հայերին մոտ կանգնած ազգ են, իրենք իրենց երկիրն են ունեցել՝ «Ատլախտիդա», բայց հիմա ձուլվել են հայերին։ Այնպես որ՝ դրա անունը մնում է ատլախ։ Իսկ հիմա՝ ատլախին «դերասան» անվանելու մասին։ Ասեմ, որ շատ վիրավորական է, երբ որոշ մարդիկ այս ատլախների մասին գրում են «Էդ էժանագին դերասանը»…
 
Այսի՞նքն դերասանը։ Ուրեմն՝ Դե Նիրոն էլ է դերասան, Խորեն Աբրահամյանն էլ է դերասան ու էս…(եւ այստեղ ասված, եւ զրույցի ընթացքում հնչած այլ առավել կոպիտ անձնական վիրավորանքները «Առավոտը» հեռացրել է. – խմբ.) է՞լ։ Մի հատ «կարգին» բերան ծռողի մասին էլ էին գրում, թե «դերասան» է։ Բայց չէ՞ որ բացի ատլախից, կարելի է գրել նաեւ այլ բաներ… թե չէ դերասան… Դա վիրավորական է անգամ ամենավատ դերասանի համար»,-ասաց Վահրամ Սահակյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր