Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին       Մայիսի 20-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 մայիս 2024 17:39

Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև

Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջևԻնչ զուգահեռներ կան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման և 2018թ-ի իշխանափոխության միջև. Hayacq.com-ը զրուցեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

-Տարբեր պայմաներում տեխնոլոգիաները տարբեր կերպ կարող են իրենց արդյունքը տալ, դա չի նշանակում, որ տեխնոլոգիան մի տեղ աշխատեց, իսկ մի տեղ՝ ոչ։ Խնդիրը տեխնոլոգիաները չեն, խնդիրը համապատասխան պայմաններում այդ տեխնոլոգիաները կիրառելն է։ Ստեղծված իրավիճակում է, որ տեխնոլոգիան դրական արդյունք է տալիս։ Արդյունքի հասնել դեռ չի նշանակում, որ հաղթանակի էությունը հենց այդ տեխնոլոգիան կիրառելու մեջ էր։

-Դատելով ժողովրդի շրջանում ոգևորությունից, կարո՞ղ ենք ասել, որ սպասումները մեծ են:

-Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ բավականին մեծ սպասում է առաջացել այս քայլերթի հետ կապված։

-2018թ-ի համեմատ տարբերությունը որն է:

-Այսօրվա ստեղծված իրավիճակը լիովին տարբերվում է 2018 թվականի իրավիճակից։ Այն ժամանակ գաղափարախոսությունը անձին, համակարգին մերժելն էր, այս  շարժման էություն է՝ մերժել դավաճանին հանուն կյանքի, հանուն անվտանգության։ 
2018-ի և այսօրվա շարժման մեջ էական տարբերություն է նաև այն, որ եթե այն  ժամանակ պարզապես ասում էին մերժիր նախկինը, ապա այսօր՝ մերժելով փրկիր քո կյանքը, սա դեպի ապագա նայող գաղափարախոսություն է։ Այդ պատճառով  շարժումը շատ մեծ արձագանք է ստանում տարբեր բնակավայրերում և ոգևորությամբ է ընդունվում, եթե գաղափարախոսությունը ճիշտ կիրառվի, ապա բավականին լավ արդյունք կտա»։

-Իշխանություններն ասում են, որ շարժումը չունի քաղաքական պահանջ:

-Բնական է, որ իշխանության ներկայացուցիչները պետք է ասեն, որ չկա քաղաքական միտք։ Իսկ ինչ վերաբերվում է գաղափարախոսությանը՝ ամենամեծ գաղափարական միտքն է դրված այս շարժման մեջ․ «Փրկենք Հայաստանը», դրանից ավելի ուժեղ քաղաքական գաղափար չէր կարող լինեն։
 
Հիմքում դրված է Սարդարապատի շարժումը, կյանքի, պետության փրկությունը։
Գաղափարախոսությունը շատ ավելի կարևոր է, քան եթե լիներ ինչ որ ներկուսակցական պայքար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր