Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

07 մայիս 2024 13:29

Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում…

Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում…«Հրապարակը» հարցազրույց է վերցրել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից:

- Մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը կհասնի Երեւան եւ կբարձրացնի իր բողոքի ձայնն ընդդեմ այս իշխանությունների եւ նրանց վարած քաղաքականության: Շարժման մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Անձնական շփումները նույնպես այս պարագայում կարեւոր են, եւ ես սրբազանի հետ մշտապես կապի մեջ եմ եղել, շփվել եմ նրա հետ դեռ իր ուսանողական տարիներից: Նրա ոչ նյութապաշտ կեցվածքը մեզ շատ հոգեհարազատ է, եւ մեր աջակցությունը հայտնում ենք նրան, բայց շարժումն արդեն տավուշյան չէ, այն դառնում է համահայկական շարժում, որին ոչ միայն ողջունում, այլեւ միանում ու աջակցում ենք` ինչով կարող ենք: Երեկ 21 ԱԻՄ-ական ներկա էր: Ակնհայտ է, որ վիճակը Հայաստանում անորոշ ու խախուտ է: Ամեն մեկիս կողմից մի բան պետք է արվի, դա ակնհայտ է: Ողջունելի է, որ մարդիկ պայքարում են իրենց երկրի, իրենց իրավունքների համար: Արդեն կարող ենք ասել, որ կա համազգային խանդավառություն, կան նաեւ ակնկալիքներ: Մենք աջակցում ենք նրանց, թե ինչ չափով, դա հետո պարզ կդառնա:

- Ձեր կուսակցությունը ժողովրդավարության ջատագով է եղել միշտ: Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր ուժերը պետք է եկեղեցու կողքին լինեն այս օրերին, որպեսզի ստացվի հոգեւորի եւ դեմոկրատիայի, այսպես ասած, միքս տարբերակը:

- Ես որեւէ բան չեմ բացառում եւ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում ՀՀ որեւէ քաղաքացու ճանապարհին: Ես ավելի ընդարձակ եմ հարցին նայում: Այն, որ հոգեւորականը դառնա երկրի առաջնորդ, այդտեղ նույնպես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում: Նույնիսկ եղել են եվրոպական երկրներ, որտեղ հոգեւոր գործիչները դարձել են պետական պատասխանատուներ, սակայն այսօր ակնհայտ է, որ Բագրատ սրբազանը չունի նման հավակնություններ, դեռ մի բան էլ խուսափում է այդ մտքից: Այո, մեր կուսակցությունն իրապես դեմոկրատ է, որպես այդպիսին, մենք պետք է հավատարիմ մնանք դեմոկրատիային, սակայն անգամ հեռակա չեմ ուզում միջամտել այս հարցի նախաձեռնողականությանը: Ասում են` հավաքված մարդիկ ռուսամետ են, էս են, էն են, բայց այդպես չի կարելի մտածել, ԱԻՄ-ը կուսակցություն չէր դառնա, եթե իր դռները չբացեր բոլորի համար: Այնպես որ, ոչ մի նշանակություն չունի, Սասունցի Դավիթն իր պարզությամբ հավաքեց բոլոր կենդանիներին, այդ թվում` վայրի գազաններին։ Այնպես որ՝ եթե ոմանց թվում է, թե ամեն ինչ պետք է իդեալական լինի, ապա դա կարող եմ ասել, որ սխալ մոտեցում է: Այնտեղ հավաքված մարդիկ լայնախոհ մարդիկ են, իսկ թե ինչ քաղաքական զարգացումներ կլինեն, դժվար է ասելը: Երբ Նիկոլին ասում էի` փոխիր սահմանադրությունը, նա ինձ չլսեց, սակայն այսօր լսում է Ալիեւին, իսկ Բագրատ սրբազանը հաստատ նման բան չի կարող անել: Նա միայն Աստծուց է վախենում, Ալիեւից չի վախենում…. Ի դեպ, այնտեղ հնչող երգերն էլ մեր անկախության մասին են:

- Ակնհայտ է, որ մարդկանց մեծ ոգեւորություն է պատել, հավանաբար, շատ մարդ փողոց դուրս կգա, ի՞նչ կանի բռնապետի վերածվող Փաշինյանը:

- Այո, նա բռնապետ է, ճիշտ նկատեցիք: Բարդ է ասելը, թե ինչ կլինի, չեմ ուզում շատ բան ասել, որովհետեւ ոմանց այն կարող է թվալ ուղղորդող: Ես միացել եմ քայլերթին: Այսօր էլ, վաղն էլ, ամեն օր: Ամեն ինչից բացի, կան նաեւ ընկերական հարաբերություններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր