Տեսանյութ. Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում, ինչո՞ւ նրա գաղտնի ձայնագրությունը լրիվ չեն հրապարակել. Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում

«Բայց ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել: Իհարկե ամբողջը չեն հրապարակել: Այդ ձայնագրության մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք: Մենք ունենք հստակ տեղեկություն, որ ձայնագրությունը կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից, իսկ ձայնագրության մյուս մասն օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար: Արթուր Վանեցյանի մասին եմ խոսում»,-ասաց նա:
Փաշինյանը շարունակեց. «Այսինքն ձեզ թվում է, որ ձայնագրող կողմը այնքան մեծահոգի է գտնվել, որ ամբողջը դրել է յութուբո՞ւմ: Իհարկե ոչ: Այդ մի րոպեն են ձայնագրել ու վե՞րջ:
Իսկ ի՞նչ կարող էր լինել այդ ձայնագրության մեջ: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այդ ձայնագրության մեջ կարող է լինել այն մասին, որ լինելով երկրի ԱԱԾ տնօրեն եւ չունենալով որեւէ թույլտվություն, նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ՝ «Զանգեզուրի» կոմբինատի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ: Չեմ բացառում, որ այլ բաներ էլ կարող են լինել: Հիմա այդ մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում»: