Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ երկու ադրբեջանցի հարձակվել են իր վրա ու ծեծի ենթարկել          Տարադրամի ինչ փոխարժեքներն են ներկայացված մայիսի 20-ի համար       Իրանի նախագահը, ինչպես նաև ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են    

09 մայիս 2024 13:20

Սպառնալիք սեփական ժողովրդի նկատմա՞մբ. Գառնիկ Դանիելյանը՝ ԱԱԾ–ի հաղորդագրության մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները հակասահմանադրական որևէ քայլ չեն արել։ Աբովյան քաղաքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց շարժման մասնակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ–ի հաղորդագրությունը։

Առավոտյան ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հորդորելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ, նախազգուշացրել էր, որ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։

«Ես սա դիտարկում եմ որպես սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ։ Իմ կոչն է բոլոր այն մարդկանց, որոնք ծառայության մեջ են, որևէ կերպ չփորձեն բռնություն կիրառել կամ վախեցնել կամ սպառնալ իրենց խաղաղ ակցիաներն իրականացնող քաղաքացիների նկատմամբ»,- շեշտեց Դանիելյանը։

Նա իր հերթին հարց ուղղեց ԱԱԾ-ին և այն կառույցներին, որոնք պարտավոր են ապահովել մեր երկրի ազգային անվտանգությունը. «Արդյոք այսօր ՀՀ անվտանգությունն ապահովվա՞ծ է»։ Դանիելյանը շեշտեց՝ այս պայքարը նրա համար է, որ երկրի սահմանները պաշտպանված լինեն, յուրաքանչյուրն իր գործով զբաղվի։
 
«Ամեն մի կառույց իր գործը չի արել, դրա համար հասել ենք էս օրին»,- ասաց նա։
Պատգամավորը նաև նշեց` բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ իրավապահ համակարգը փորձում է ամեն կերպ խոչընդոտել քաղաքացիների մասնակցությունը հավաքներին։ Նա շեշտեց՝ այս իշխանությունները հավերժ չեն, և գալու է բոլորի պատասխանատվության ժամանակը։
 
«Այստեղ որևէ մեկը հակապետական քայլ չի անում, հակառակը՝ մենք կանխում ենք հակապետական, ապազգային ծրագրերը, և մեր ժողովուրդն այլ կերպ չի կարող ապրել, քան իր հայրենիքին, հողին, ջրին տեր կանգնելով։ Մեր նպատակը սա է»,- ասաց Դանիելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր