Տեսանյութ.Կարմիր բերետավորները բիրտ ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին          Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց, նա գյուղի եկեղեցու մոտ է       Թեհրանում չեն բացառում,կա՛մ վստահ են, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս Ջումա    

10 մայիս 2024 15:37

Տեսանյութ.Ո՞վ էր հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում «ոստիկանները»

Ո՞վ էր հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները»Բեռնատար ավտոմեքենան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ մտել է Հանրապետության հրապարակ։ Հանրահավաքի մասնակիցները կարողացել են հետ քաշվել, բարեբախտաբար տուժածներ չկան։
«Բեռնատար ավտոմեքենայի վարորդը քշել է ժողովրդի վրա։ Ոստիկաննե՛ր, էդ շարքերում որ կանգնած եք, մոտեցե՛ք, խնդիրը լուծեք։ Ժողովուրդ ջան, ձեռք չտաք ոչ մեկին, վարորդին մատով չկպնեք»,–ասաց Բագրատ սրբազանը։

Նա ընդգծեց, որ դա դիտմամբ են անում մարդկանց սադրելու համար ու դեռ շատ են անելու նման բաներ։
Ոստիկանները փորձում էին կարգի հրավիրել հրապարակում հայտնված բեռնատարի վարորդին, սակայն չէին կարողանում նրան խցիկից հանել։
Այնուհետև բեռնատարը քշեցին ու տարան Հանրապետության հրապարակից։

Նկատենք, որ բեռնատարը, այն էլ այդ վիճակում ուղղակի չէր կարող հենց այնպես հայտնվել Հանրապետության հրապարակում: Չէր կարող, որովհետև դեպի հրապարակ տանող բոլոր փողոցների հրապարակամերձ հատվածները փակված են ոստիկանական պարեկային խմբերի կողմից, այդ թվում՝ պարեկային, ոստիկանական մեքենաներով: Հետևաբար, նման բան հնարավոր չէր՝ առանց «ոստիկանների» հանցավոր անգործության կամ ուղղակի դիտավորության հետևանքով: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր