ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել          ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար       Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 հուլ 2018 19:25

Բեռնատարը ճզմել է մայթեզրին կայանված մարդատար ավտոմեքենան

Բեռնատարը ճզմել է մայթեզրին կայանված մարդատար ավտոմեքենանԱյսօր՝ հուլիսի 25-ին, Գյումրու Սայաթ-Նովա եւ Ռուսթավելի փողոցների խաչմերուկում արտակարգ պատահար է գրանցվել: Խիճով բեռնված «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընթացքի պահին բախվել եւ կիսով չափ ճզմել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի պահին մարդատարի մեջ որեւէ մեկը չի եղել: Բախման հետեւանքով «ԿՌԱԶ» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով տուժածներ չկան: Նշենք, որ «ԿՌԱԶ» մակնիշի ավտոմեքենան պատկանում է շինարարական գործունեություն ծավալող «Անդրեաս եւ ընկերներ» ՓԲԸ-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր