Փաշինյանը Պուտինին ներկայացրել է Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները          Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Յուրահատուկ թեստ, որը կօգնի հասկանալ, թե որքանով եք սթրեսակայուն    

12 մայիս 2024 15:32

Տեսանյութ.Աստծուն խնդրանքը պիտի լինի, որ մեր հոգու աչքերը բացվեն և մեզանից հեռու փախչեն հուսահատությունը, ատելությունը, սուտը, որ տեսնենք մեր իրական նկարագիրը

Աստծուն խնդրանքը պիտի լինի, որ մեր հոգու աչքերը բացվեն և մեզանից հեռու փախչեն հուսահատությունը, ատելությունը, սուտը, որ տեսնենք մեր իրական նկարագիրըՏավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մասնակցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին:

«Մենք  ապրում ենք գողացված ուրախության և անմաքրության, ստի և կեղծիքի, խաբեության, մոլորության, թշնամության, ատելության և ամենամեծ մեղքի՝ ինքնարդարացման օրեր, և մենք այդ բոլոր երևութներից կուրացել ենք, չենք կարողանում գնահատել ճշմարիտ արժեքները՝ հաշտությունը, սերը, ներումը, սիրո տարածումը, ճշմարտությանն ու արդարությանը հետամուտ լինելը: 

Աստծուն մեր խնդրանքը պիտի լինի, որ մեր հոգու աչքերը բացվեն և  մեզանից հեռու փախչեն հուսահատությունը, թերարժեքությունը, կասկածամտությունը, անհավատությունը, ատելությունը, խորամանկությունը, սուտը, կեղծիքը, որպեսզի տեսնենք մեր իրական նկարագիրը: Մենք կարող ենք և պետք է անենք դա՝ մեր երկրի, մեր կյանքի, ապագայի, վերջապես աշխարհին ներկայանալու համար, դառնալու հատուկ և ընտրյալ ժողովուրդ: 

Մեր դիմաց ծանր, բարդ օրեր են, բայց, ինչպես ասացի, չկա ոչինչ, որ կարող է մեզ հետ պահել մեր իղձերի իրականացումից, որոնք ոչ միայն մերն են՝ այսօր այստեղ ապրողների, այլ բոլոր նրանցը, որոնք գնացին մեր առջևից, որոնք  գտնվում են ապագայում, որոնք իրենց կյանքն ընծայել են մեր կայնքի համար և սպասում են մեզ ոչ թե նզովված գնալու, այլ՝ օրհնված: Տե՛ր, թող մեր աչքերը բացվեն: Ամեն»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր