Իսկ զուգահեռ իրականության մեջ խոսվում է Հայաստանի կողմից միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մասին. Գեղամ Ստեփանյան          Եվրամիությանն ինտեգրվելու դեպքում ՀՀ գրեթե ողջ տնտեսությունը կկործանվի.Եվրամիությունը կսկսի արդեն իր պայմանները թելադրել Հայաստանին       Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ    

16 մայիս 2024 12:31

Տեսանյութ. Որոշ տեղեկություններ՝ ձեռքբերած պայմանավորվածություններից. Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից

Որոշ տեղեկություններ՝ ձեռք բերած պայմանավորվածություններից.Իշխանությունը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից
 Կիրանցում մարդկանց մոտ նորից անորոշություն է, տագնապ, վրդովմունք, հուզմունք։ Մարդը ո՞նց կարող է հանգիստ ապրել։ Այս մասին կառավարության մոտ բողոքի ակցիայի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների նախօրեին ստորագրած արձանագրությանը։

«Նոր զանգել են, ասում են, եթե սենց շարունակվեց՝ տունս այրում եմ, ոչ մեկ այդ գյուղում չի ապրելու։ Կիրանց գյուղ չի լինելու։ Դա միայն մի գյուղի խնդիր չէ, նաև հարակից գյուղերի խնդիրն է, դրանից հետո նաև արտագաղթ է սկսվելու, այդ տարածքներում մարդ չի ապրելու։ Ամբողջ գյուղերի այդ հատվածում ադրբեջանցիներ են գալու բնակվեն։ Սա մեր երկրի սիրտն է բանալին է, մենք այդ բանալիները հանձնում ենք թշնամուն, ու սա ներկայացնում է, թե 25 հա տարածք ավել ենք մշակելու»,- նշել է Դանիելյանը։
«Այս շարժումն ինչ սկսել է, այս իշխանություններն ապրում են վախի մթնոլորտում, քանի որ, իրապես, վախենալու շատ բան ունեն»,-կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքում հայտարարեց  Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ այս իշխանությունը գործել ու գործում է Հայաստանի պետական շահերի դեմ, ամեն օր ստորագրում են փաստաթուղթ, որով Հայաստանի այս կամ այն բնակավայրը հանձնում են Ադրբեջանին։

«Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, ամեն քայլափոխի իր հետ տանում է հազարավոր ոստիկաններ ու ուժային համակարգի ներկայացուցիչներ։ Հենց հիմա էլ կառավարության շենքում նստա վախերն այնքան շատ են, որ ողջ շենքը շրջապատված է վահաններով, արցունքաբեր գազով ու էլ չգիտեմ ինչերով զինված ոստիկաններով»,-ասաց Դանիելյանը։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները, որոշ տեղեկություններ ներկայացրեց երեկ ստորագրված արձանագրությունից ու ադրբեջանական կողմի հետ ձեռք բերած պայմանավորվածություններից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր