Տեսանյութ. Ինչ կլիներ, եթե գնայինք նոր սահման ստեղծելու ուղղությամբ՝ դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր.Միայն Կիրանցում խնդիրներ կան

«Նրանք ստորագրել են այս սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները: Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով: Առաջինը, մեր ինքնիշխանության եւ անկախության հետագա զարգացման եւ ամրապնդման համար դրվել է մի շատ կարեւոր անկյունաքար, երկրորդը, մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության եւ կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլեւ ամբողջ Հայաստան-Ադրբեջանի սահմանի երկայնքով:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԽ բոլոր անդամներին»,-ասաց նա:
Եթե մենք գնայինք նոր սահման ստեղծելու ուղղությամբ, ապա դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի նոր ու մեծ աղբյուր։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հիմա, երբ ասվում է՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է, նվազեցվել է էսկալացիայի ռիսկը։
«Բերքաբերի հատվածում խնդիր չկար, հիմա էլ չկա։ Հիմա Բաղանիս-Ոսկեպար հատվածում էլ խնդիր չկա, թեև մտածում էինք, որ կարող է լիներ։ Ոսկեպարում եկեղեցու մասով խնդիր չեղավ, դիտարկվող ճանապարհն էլ դարձավ անվտանգ։ Եկեղեցու ու սահմանային գծի հատվածում խնդիր չկա, քանի որ մեծ հեռավորություն կա։ Իսկ Կիրանցում որոշակի խնդիր ունենք»,- նշեց նա։
Փաշինյանը նկատեց՝ Կիրանցի խնդիրն իր խնդիրն է, որը կլուծվի։
«Մենք կայացրել ենք որոշում, որն անկյունաքարային է։ Մենք ՀՀ-ի ինքնիշխանության համար ենք պայմաններ ստեղծում»,- ասաց նա։