Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

16 մայիս 2024 14:25

Տեսանյութ.Իշխանությունների մանիպուլյացիան. նախ՝ Կիրանցի եկեղեցին, ճանապարհն Ադրբեջանին կանցնեն, ապա «իրենց ջանքերի գնով» կմնան ՀՀ վերահսկողության տակ

Իշխանությունների մանիպուլյացիան. նախ՝ Կիրանցի եկեղեցին, ճանապարհն Ադրբեջանին կանցնեն, ապա «իրենց ջանքերի գնով» կմնան ՀՀ վերահսկողության տակ.Իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել,  որ Կիրանցի եկեղեցին ու ճանապարհը Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում, հետո հայտարարել են, թե հերոսաբար հաղթահարել են ու արձանագրում են, որ իրենց ջանքերի գնով դրանք մնացին մեր վերահսկողության տակ. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այդ տարածքներն ամենավատ քարտեզներով էլ չէին կարող անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Կիրանցի եկեղեցու և ճանապարհի հատվածը»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե, ըստ հայտարարության, երկու տուն անցնելու է Ադրբեջանին, չնայած ասացին, որ որոշ տներ էլ մեր տարածքին են միանալու՝ Աբրահամյանն արձագանքեց. «Եթե միջազգային նորմերով անցկացվի՝ ամենավատ քարտեզները նույնիսկ եթե վերցնենք, ապա դեմարկացիայի գործընթացը ենթադրում է՝ կենսական անհրաժետություն ենթադրող ենթակառուցվածները, այս դեպքում տները կամ նույնիսկ կամուրջը, պետք է մնան հայկական վերահսկողության տակ։ Բայց Արբեջանին պետք է իր մխրճումը, որ ստանա ՀՀ-ի ուղղությամբ տարբեր ռազմավարական նշանակության բարձունքների նկատմամբ վերահսկողություն»։
***
ՀՀ-ում գտնվող որևէ տարածքի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով.
Նա նախ նկատեց, որ առանց փաստաթղթի, առանց իրավական հիմքի և համապատասխան ընթացակարգերի Հայաստանն ու Ադրբեջանը Սյունիքում կատարել են ապօրինի սահմանազատում և սահմանագծում և հիմա դրա որոշակի փոփոխված տարբերակը տեղի է  ունենում  Տավուշում։ «Մինչև սահմանն ամբողջությամբ չդելիմիտացվի, այս գործողությունները հակասում են միջազգային նախադեպերին»,-ասաց նա։

Աբրահամյանը նշեց, որ երեկ կնքված արձանագրությունների հիման վրա զորքերի տեղաշարժը կամ տարածքների հանձնումը օրենքից դուրս է։ «Այդ գործընթացը ենթադրում է լինել հաստատուն, դրանք ուղարկել ՍԴ՝ դրանց սահմանադրականությունը ճշտելու և հետո ԱԺ-ում վավերացնելու համար։ Չեն գնում այդ ճանապարհով, որովհետև երբ նայում ես 2010-ի վարչատարածքային նկարագիրը, հստակ է դառնում, որ ադրբեջանական ներկայացվող հողերը ՀՀ տարածք են համարվում։ ՀՀ որևէ տարածքի հանձնումը կարող է տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր